Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Սևան ավտոճանապարհի՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում՝ մոտ 6կմ երկարությամբ, իրականացվում է միջին նորոգում։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
«Այս աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ճանապարհային նշաններով, անվտանգության այլ տարրերով, ինչպես նաև կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից»,-նշված է հաղորդագրությունում։