Կյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը
ՄՇԱԿՈՒՅԹԳավառի պետական համալսարանի ռեկտորատը խորին վշտակցություն է հայտնում Ղազարյանների ընտանիքին իրենց զավակի՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հեռակա բաժնի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Հրայրի Ղազարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Նա պարտաճանաչ, կարգապահ և օրինակելի ուսանող էր, հարգված ու սիրված դասախոսների և համակուրսեցիների կողմից։
Տիգրանը պատվով կատարել է հայրենիքի հանդեպ իր պարտքը՝ 2017-2019 թվականներին ծառայելով ՀՀ զինված ուժերում։
Ցավակցում ենք Տիգրան Ղազարյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։