ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը։
Նախորդ մրցաշրջանում հայ բասկետբոլիստը հանդես է եկել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել առաջնության լավագույն հնգյակում։