Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը հրաժարվել է Սաուդյան Արաբիային տրամադրել օդային ծածկույթ՝ եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժմանը զսպելու համար՝ պատճառաբանելով Իրանի վրա կենտրոնացվածությունը։ Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով դիվանագետի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ, երբ հութիներն առաջ էին շարժվում Եմենի Կարմիր ծովի ափի երկայնքով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աջակցության խնդրանքով։ Սակայն, դիվանագետի խոսքով, Էլ Ռիադը մերժում է ստացել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ չէ միջամտել տվյալ պահին, քանի որ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

Ինչպես գրում է թերթը, Սաուդյան Արաբիան հայտնվել է մի իրավիճակում, երբ հարավում տեղի է ունենում հութիների հարձակումը, իսկ հյուսիսում առկա է Իրաքում շիա աշխարհազորայինների կողմից հարձակումների սպառնալիք։ Էլ Ռիադն ավելի վաղ հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո «Արևելք-Արևմուտք» նավթամուղի փակման մասին, որն օգտագործվում էր Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Այս ֆոնին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը օգոստոսին ընկել է մինչև օրական 6,2 միլիոն բարել, ինչը 36 տարվա ընթացքում նվազագույն մակարդակն է դարձել։ Վերլուծաբանները մոտ ժամանակներս նավթավերամշակման գործարաններում արտադրության կրճատում են ակնկալում։

Ինչպես նշում է պարբերականը, ներկայիս իրավիճակը դարձել է ամենամեծ փորձությունը թագաժառանգի համար 2018 թվականից ի վեր: Ավելի վաղ նա փորձել էր թագավորությունը դուրս բերել Եմենի հակամարտությունից, սակայն հուլիսին հութիները հայտարարել էին սաուդյան նավահանգիստների շրջափակման մասին։ Էլ Ռիադը նրանց պահանջները դիտարկում է որպես շորթում և տատանվում է էսկալացիայի և նոր հրադադարի միջև։

Եմենում իրավիճակը կտրուկ սրվել էր սեպտեմբերի սկզբին, երբ ապստամբական շարժումը հարձակման էր անցել երկրի հարավ-արևմուտքում: Վերգետնյա առաջխաղացմանը զուգահեռ՝ հութիները սկսել էին հարվածներ հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Տաիզ քաղաքի շրջակայքին՝ ձգտելով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող շրջաններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներըԳազ չի լինելու․ հասցեներՉինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին
Ամենադիտված