BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBRICS-ի երկրները կոչ են արել հետևել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և լիարժեք ապահովել մարդասիրական հասանելիությունն այդ հատվածում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի պահպանումը և Գազայի հատված մարդասիրական օգնության լիարժեք ու անարգել մուտքը», – նշվում է փաստաթղթում։