Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Ազգային ժողով է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը փակ, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՔՊ խմբակցության ամբողջ կազմը։ Քննարկման հիմնական թեման եղել է Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնելու գաղափարը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները Հակոբյանին տարբեր հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց մտահոգություններն ու ստացել պատասխաններ։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, խմբակցության ներսում ձևավորվել է այն մոտեցումը, որ Հակոբյանի նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվի և խորհրդարանում ստանա իշխանական մեծամասնության աջակցությունը։

Բայց ի՞նչ է իրականում առաջարկում Աննա Հակոբյանը։

Հակոբյանը դեռ օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության մեջ անհրաժեշտ է ընտանեկան բռնությունը ճանաչել որպես ինքնուրույն, առանձին հանցագործություն։ Նրա ներկայացրած մոտեցմամբ՝ խոսքը միայն գործող օրենքներում տեխնիկական փոփոխությունների մասին չէ։ Նախաձեռնության նպատակը, ըստ Հակոբյանի, ավելի ամբողջական և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն է։

Նրա հայտարարած ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մշակել օրենսդրական կարգավորումների ամբողջական փաթեթ և այն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Հակոբյանը հայտարարել էր, որ մինչ այդ գործընթացը քննարկումներ է նախաձեռնել Հայաստանից և Սփյուռքից անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս թեմայով աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը և իրավակիրառ խնդիրները հասկանալու համար։

Այս նախաձեռնության երկրորդ փուլը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է սկսվի օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նախատեսում է հանրային իրազեկման լայն արշավ, համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստում և նոր կարգավորումների արդյունավետ կիրառման ապահովում։ Միաժամանակ նախատեսվում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ տվյալներ հավաքագրելու նպատակով։

Հետաքրքիր է, որ Հակոբյանը սկզբից իսկ հայտարարել էր՝ ցանկանում է գործընթացում ներգրավել նաև խորհրդարանական ընդդիմությանը։

Նա հատուկ հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ առաջարկելով քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն սահմանելու գործընթացը։

Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հանդիպման առաջարկը մերժեցին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջևԻսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ» ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ» Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Իրաքը դատապարտում է Սաուդյան Արաբիայի նավթատարի վրա հարձակումները և հետաքննություն է սկսում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՄեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Արարատում որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է մեկ ուրիշիՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին
Ամենադիտված