Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ ենք կարծիքներ լսում, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, վատացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ, մերձավոր հարևանների հետ, որոնք ավանդաբար համարվել են բարեկամական, փոխարենը փորձում է հարաբերություններ ստեղծել երկու թշնամական հարևանների և ԵՄ-ի հետ։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ միջազգային հարաբերությունները հարափոփոխ են, ստատիկ չեն, և երբ տարբեր գործոններ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են տարբեր արդյունքներ և հետևանքներ։ «Այս իմաստով վերդիկտի նման հնչեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծուղակում կամ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ավելի ինքնիշխան, ավելի հզոր, մեթոդական սխալներ են։ Իսկապես, Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվել է բավականին սուր հակասությունների շղթա թե՛ Արևմուտքի և Ռուսաստանի՝ գոնե թե այս պահին ոչ ռազմական հակամարտության կամ դիմակայության ֆոնին, թե՛ Արևմուտք-Չինաստան հնարավոր դիմակայության ֆոնին, թե՛ Միացյալ Նահանգների և Իրանի՝ արդեն բաց հակամարտության ֆոնին։ Այս բոլորը գործոններ են, որոնք, բնականաբար, մեր շուրջ են տեղի ունենում, և մենք անմասն չենք այս գործոններից, և դրանք ազդելու են նաև և գուցե թե առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Այսպիսի պայմաններում պետությունները, որոնք ունեն սակավ հնարավորություններ (և դրանք միայն տնտեսական կամ լոգիստիկ հնարավորությունները չեն, այլ նաև դիվանագիտական, քաղաքական, հումանիտար հնարավորություններն են, որոնք, ցավոք, հետևողականորեն նվազեցրել ենք կամ գուցե հասել ենք դրանց սպառմանը), առավել խոցելի են։ Ստեղծված իրավիճակում, երբ քո պետության տարածքային ամբողջականությունը դառնում է սակարկումների առարկա, երբ քո պետության ինքնությունն է սկսում փոխվել, արդեն իսկ ակնհայտ է, որ հայտնվել ենք կամ հայտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական, ռազմավարական իրավիճակներում, այսուհանդերձ, կարող են լինել հնարավորություններ, որովհետև բոլոր ճգնաժամերն իրենց հետ բերում են նաև հնարավորություններ։

Շատ վատատեսորեն հնչեցնել կարծիք, որ եթե կա ճգնաժամ, ուրեմն կործանված ենք, սա ևս ճիշտ չէ։ Նաև պատմության փորձն է ցույց տվել, որ ճգնաժամերը, որպես կանոն, շատ ավելի մեծ հնարավորություններ են բերում, քան սովորական իրավիճակներում հնարավոր է դրանք ստեղծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը խոսում է տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Մինչդեռ տնտեսության ոլորտում, օրինակ՝ տեսնում ենք արտահանման մի շուկայից զրկվելու դիմաց արտահանման այլ՝ փոքրաթիվ ցուցանիշների առկայություն, հարաբերությունների սրում դաշնակիցների հետ, երբ արմատավորված չեն հարաբերություններդ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ։ «Մեկը կարող է հայտարարել, որ դիվերսիֆիկացիա կամ, ինչպես իրենք են կոչում, հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականություն են վարում, մեկ ուրիշը, որ Հայաստանը հաղթել է Ադրբեջանին, երրորդը՝ որ ձեռք ենք բերել նոր ինքնիշխանություն և այլն։ Այսինքն՝ ով ինչ ուզի կարող է հայտարարել։ Մի բան է՝ հայտարարել դրա մասին, մեկ այլ բան՝ իրականությունը. հայտարարությունից վերջինիս բովանդակությունը չի փոխվում։ Մեկ այլ՝ շատ օբյեկտիվ հարց կա՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այս պահին ունենալ դիվերսիֆիկացված հարաբերություններ, ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացված հարաբերություններ, կամ ո՞ր պետությունները կարող են այդպիսի հարաբերություններ ստեղծել։ Տևական ժամանակ խոսում ենք այն մասին, որ նախքան միջազգային հարաբերությունների մասին որևէ հայտարարություն անելը պետք է կատարել տնային աշխատանք։ Նախ՝ պետք է քո համար ստեղծես այն բազային տարրերը կամ գործոնները, որոնք կարևոր են միջազգային հարաբերությունների ձևավորման մեջ։ Պետության համար այդպիսի գործոններից է ներքին համերաշխությունը։ Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, որ սա կապ չունի միջազգային հարաբերությունների հետ, բայց սա այն բազային տարրն է, որը ձևավորում է կամ պատվիրում միջազգային հարաբերություններ։ Կասեի՝ նույնիսկ այն հիմքն է, որի վրա կառուցվում են միջազգային հարաբերությունները։ Եթե քեզ հաջողվում է ստեղծել այդ համերաշխությունը, կարողանո՞ւմ ես դա կապիտալիզացնել և դրա վրա ստեղծել տնտեսական, կրթական հնարավորություններ։ Այդ բոլորը «բարեհաջող» տապալել ես, քո երկրի ներսում կա թշնամանք, ատելություն միմյանց նկատմամբ, անջրպետ իշխանության և իշխանություններին չընդունողների կամ ընդդիմախոսների միջև, կա տնտեսական կախվածություն միայն որոշակի գործոններից, եթե դրանք չլինեն, քո տնտեսությունը կսկսի հետընթաց ապրել։ Երբ այս ամենը չունես, ուղղակի չես կարող ունենալ դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ։ Դա տեսնում ենք գործնական կյանքում։ Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ի՞նչ նպատակ ես քո առաջ դրել, որի հետ համաձայն է քո հասարակությունը։ Եթե հասարակությունը քո առաջարկած քաղաքական գիծը չի ընդունում իր մեծամասնության մեջ, այն չի կարող սպասարկվել երկարաժամկետ հեռանկարում։ Ինչ-որ պահի ուղղակի հոգնելու ես, որովհետև այդ գիծը տանողները չեն լինելու, ավանգարդում կանգնողները չեն լինելու։ Նույնիսկ չես կարողանալու թիկունք ձևավորել քո քաղաքական գծի համար։ Միջազգային հարաբերություններում սա այն հիմքն է, որի վրա դա կառուցվում է։ Եթե հիմքը թույլ է, ինչ-որ պահից քեզ հասկացնելու են, որ ժամանակն է ընտրություն կատարելու, մի բան, որն այսօր տեսնում ենք։ Այստեղ նաև մեր ներքին պառակտվածությունն է որպես գործոն ազդում։ Ռուսաստանից ասում են՝ հանրաքվե արեք, որովհետև նաև միջազգային դերակատարներն են տեսնում, որ չունես ներքին այն հենարանը, որի վրա կարող ես ամուր ոտքով հենվել։ Հետևաբար, քեզ անընդհատ պարտադրելու են հանրաքվեներ, որովհետև վստահելի չես, որովհետև քո գիծը վստահելի չէ, և պատահական չէ, որ Ադրբեջանից հայտարարում են՝ ուզում են խաղաղություն ոչ թե իշխանության, այլ ժողովրդի հետ, որովհետև եթե ժողովրդին չկոտրեն, չստիպեն հրաժարվել իր պատմական իրավունքներից, իշխանությունը վաղը կփոխվի, հետևաբար՝ հաջորդիվ նորից պետք է հարկադրանք կիրառեն, որպեսզի կարողանան այդ ժողովրդին բերել այն վիճակին, ինչ վիճակի, որ բերել էին նախկինում։ Առանց այս գործոնները հաշվի առնելու օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ կառուցել հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Պետք է ունենաս բալանս։ Հայաստանը չի կարողացել ձևավորել տարածաշրջանային ռազմավարական բալանս իր հարևանների հետ։ Հայաստանն ուժերի իմաստով տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ կետում։ Այս պահին թե՛ ուժերով, թե՛ մնացած ամեն ինչով Հայաստանին գերազանցում են իր բոլոր հարևանները։ Հետևաբար, այսպիսի իրավիճակում, երբ չկա հավասարակշռում կամ ռազմավարական բալանս, ինչը դասական միջազգային հարաբերությունների հիմնարար հասկացություններից մեկն է, հնարավոր չէ խոսել հավասարակշռված արտաքին քաղաքականության, կայունության, երկարաժամկետ խաղաղության մասին»,նկատում է մեր զրուցակիցը։

Ներքին համերաշխության մասին մեր օրերում խոսք լինել չի կարող։ Այսօր կալանավորվում են իշխանության ընդդիմախոսները, սահմանափակվում է ազատ խոսքը։ Թե ինչու է սա արվում, կարծիքները ևս տարբեր են՝ ընտրազանգվածը պահպանելու, ընդդիմախոսներին լռեցնելու, տեսարաններ ապահովելու, մարդկանց ստիպելու, որ դադարեն քաղաքականությամբ զբաղվել և այլն։ «Ովքեր մտավախություն ունեն իշխանություն կորցնելու, նրանց թիվ մեկ խնդիրն է՝ իրենց ձեռքում պահել օրակարգեր՝ անկախ նրանից՝ դրանք լավն են, թե վատը, այդ պահի դրությամբ իրենց օգուտ բերում են, թե ոչ։ Կարևորն այդ օրակարգին տիրապետելն ու կառավարելն է, ինչը, հանուն արդարության, բարեհաջող անում են։ Դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը նույն հմտությամբ վերցնելով օրակարգ՝ կարողանում է այն տիրապետել, կառավարել, ուղղորդել։ Այդ օրակարգն ունի հարակից նպատակներ՝ առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին։ Քաղաքականությունը ռեսուրսատար զբաղմունք է, չես կարող ոչինչ չունենալով՝ զբաղվել քաղաքականությամբ և ունենալ հաջողություն։ Այն դերակատարը, որն ունի ռեսուրսներ, կարող է բերել փոփոխություններ, և հակառակը՝ այն դերակատարը, որը չունի ոչինչ, որևէ որակյալ, ինքնուրույն փոփոխություն չի կարող բերել։ Չենք բացառում արտաքին աջակցության վարկածը, բայց եթե կա ռեսուրս, կարող ես բերել փոփոխություն։ Գրեթե բոլոր՝ հատկապես հետհեղափոխական կամ հետիշխանական փուլերում եղել է կապիտալի վերաբաժանում, այն, ինչ տեսնում ենք։ Դասական առումով ականատես ենք լինում նրան, որ մարդիկ, որոնք իբրև թե իդեալներով գալիս են իշխանության, անմիջապես վերածվում են հաջորդ բռնապետների։ Դրա մի քիչ փափուկ ձևն ենք տեսնում, բայց մոտեցումը մնում է նույնը՝ կապիտալի վերաբաժանում կամ սեփական, յուրային կապիտալիստների խավի ձևավորում։ Որևէ նոր բան Հայաստանում այս առումով չի կատարվում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Իրաքը դատապարտում է Սաուդյան Արաբիայի նավթատարի վրա հարձակումները և հետաքննություն է սկսում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՄեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Արարատում որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է մեկ ուրիշիՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Դոլարն ու եվրոն թանկացել են Վայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, ինձ համար էլ է կասկածելի․ մեղադրյալի խոստովանությունը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար «Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Նեկտարին միրգ«Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենադիտված