Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական սոցիալ-տնտեսական բռնկումները վաղուց և արագորեն մարել են: Թեպետ, ինչո՞ւ միայն սոցիալ-տնտեսական: Հուզական-ցուցադրական դրսևորումներն էլ են մարել: Ե՞րբ է վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հանրությանը «մատնասրտիկ» ցուցադրել: Իսկ իմա՞ստը: Ընտրությունները վաղուց ավարտվել են: Ինքն իր պաշտոնն ու իշխանությունը, թեկուզ 49 տոկոս ձայներով, պահպանել է: Գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերներին ուղիղ հրահանգով բանտ է ուղարկել: Բայց այս անդրադարձում չենք խորասուզվի քաղաքական վայրիվերումների ու պղտոր ալիքների մեջ: Հակառակը՝ շատ հողեղեն, անգամ կենցաղային իրողություններ եկեք դիտարկենք ու արձանագրենք, որ կյանքը վերադարձել է քպական «բնականոն հուն»: Այն է՝ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն «սիրում բոլորիդ», ոչ էլ՝ խոնարհվում են բոլորիդ առաջ: Ու առհասարակ, ոչ էլ ընդհանրապես հետաքրքիր է ժողովուրդն իրենց: Չնայած, այս վերջինը, կներեք, մի փոքր չափազանցրեցինք, տաքացանք, ինչպես ասվում է: Չէ, Փաշինյանին ու իր իշխանությանը հետաքրքիր եք, սիրելի հայրենակիցներ, բայց հետաքրքիր եք... բացառապես որպես «տուգանքի մատերիալ» ու հարկային, գնաթանկացումային, կներեք, «կթման» օբյեկտ:

Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց: Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:

Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:

Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:

Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի: Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:

Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք... Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար: Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել..., դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:

Լավ, մի պահ Փաշինյանին հանգիստ թողնենք: Ջանի Ռոդարիին էլ:

Մեկ ուրիշ քպական հայտարարում է, թե Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա, ժողովուրդը կվճարի, փող էլ կունենա: Թե որտեղից կունենա, հայտնի չէ: Ի վերջո, ժողովուրդը, ի տարբերություն քպականների, պարգևավճարախեղդ չի լինում:

Բայց, ոնց հասկացանք, առանց Փաշինյան չի ստացվում, քպականները իրենց շեֆին «վազանց անել» չեն կարող: Եվ ուրեմն, վերադառնանք Փաշինյանին: Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանից մի քանի ցիստեռն բենզին էին բերել (առանձին մեկնաբաններ դա բնորոշեցին որպես Ալիևի յուրովի նախընտրական աջակցություն): Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը գնում էր բենզալցակայաններ, աշխատողներից ուզում էր ճշտել, ավելի ճիշտ՝ բառ կորզել, թե «բենզինն էժանացե՞լ է, ժողովուրդ»: Հա հարցնում էր՝ իջե՞լ ա, բենզինի գինը իջե՞լ ա... Հետո էլ համոզում էր, որ ասեն՝ եթե չի իջել, գոնե չի էլ բարձրացել: Հա, էկոնոմիկայի նախարարն էլ թվախեղդ էր անում, թե իրականում այսքան ու այդքան դրամով բենզինն էժանացել է: Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, բենզինի լիտրը միջինը 70-80 դրամով թանկացել է (որոշ դեպքերում՝ նաև մինչև 100 դրամով): Սա մոտավորապես 20 տոկոս է: Ու գնալով թանկանում է: Ու ամեն ինչն է թանկանում: Ու դեռ թանկանալու է: Բայց Փաշինյանը հաստատ չի գնալու բենզալցակայանի՝ թանկացած թվերով ցուցանակի մոտից «սրտիկ անելու»: Իրեն թանկացած բենզինն՝ ի՞նչ: Թանկացած բենզինից օգտվողները՝ ի՞նչ

Լավ, եկեք մի պահ ժապավենը մտովի հետ պտտենք ու շատ հասարակ ձևով քննարկենք չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ հարց. եթե ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում Փաշինյանը, քպականները հայտարարեին, որ ընտրություններից հետո պիտի ջուրը թանկանա, պիտի նպաստները «կտրեն», բենզինը պիտի թանկանա, գազն էլ՝ կտրուկ թանկանա, ապա իրենք կըտրվեի՞ն: Թեկուզ վարչական ռեսուրսով, ամբողջ խմբակցության քվեները գողանալով: Այն «մեջքը ծուռ» 49 տոկոսը կստանայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Չէին ընտրվի, 49 չէ, 19 տոկոս չէին ստանա:

Հասկանալի է, որ հարցը հռետորական է: Հասկանալի է, որ նորմալ հասարակությունները իշխանություն են ձևավորում, իշխանություն են ընտրում ոչ այն բանի համար, որ ավելի վատ ապրեն, քան նախքան այդ: Բայց մեր պարագայում, կարծես, այդ «հասկանալիությունները» չեն գործում: Անհասկանալի են:

Մարդը բացեիբաց հայտարարում է, թե նոր տարածքային զիջումներ է անելու: Դրանից ուրախացողներ են գտնվում: Մարդկանց պարզ բացատրում են, որ թոշակի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտի, իրենց ձայներն ու հույզերը «գրպանելու» համար է, ձեռքները թափ են տալիս ու... հետո բողոքում, որ իրենց «քցեցին», նպաստից զրկեցին, գներն են աճում, երրորդը, չորրորդը:

Կարելի է երկար զարմանալ այդ երևույթի, նման դրսևորումների վրա: Կարելի է ավելի գեղարվեստական ու պաճուճագալար արտահայտություններ շարադրել, սակայն անողոք իրականությունը ավելի շատ չոր արձանագրում է պահանջում. «բոլորիդ սիրում եմ»-ները պրծան, «մատնասրտիկները» դարձան սոցիալական ծանրագույն հարվածներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՄեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Արարատում որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է մեկ ուրիշիՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Դոլարն ու եվրոն թանկացել են Վայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, ինձ համար էլ է կասկածելի․ մեղադրյալի խոստովանությունը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար «Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Նեկտարին միրգ«Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ «Ալիևը թաց շորերով կքշի Փաշինյանին, Հայաստանը կընկնի»Արցախում ձիով ադրբեջանցի է պայթել ականի վրա Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը
Ամենադիտված