Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու նպատակով կառավարությունը կտրամադրի սուբսիդավորում հումքի գնման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։

Վերին Լարս սահմանային անցակետում և Վրաստանում արտահանվող հայկական կոնյակի նկատմամբ իրականացվող ստուգումների պատճառով աճում են տրանսպորտային-լոգիստիկ ծախսերն ու իրացման գները, իսկ տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական եկամուտները նվազում են։ Բացի այդ, ստուգումների համար երկարատև կանգառների պատճառով տնտեսվարող սուբյեկտները երբեմն զրկվում են խմբաքանակները ժամանակին մատակարարելու հնարավորությունից, և եթե դա կրկնվում է, առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսվարող սուբյեկտների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց։

Որոշմամբ նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

եթե խաղողի գնման համար տրամադրվող վարկերի մասով տնտեսվարող սուբյեկտների գրավային ապահովման մակարդակը բավարար չէ, ապա կառավարությունը 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրում է մինչև 50 տոկոս չափով բյուջետային երաշխիք, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարի արտահանված արտադրանքի արժեքը.

2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի համար, ծրագրին մասնակցող ֆինանսական հաստատությունների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ, կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ պայմաններ՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը, իսկ վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս, ընդ որում՝ յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել վարկերի մայր գումարի մարման պայմանները փոխելու հնարավորությունից միայն 2024 թվականին կամ միայն 2025 թվականին տրամադրված վարկերի համար։

Մեկ այլ որոշմամբ վարկավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են բյուջետային երաշխիքներ։ Ընդ որում՝ տրամադրվող երաշխիքի չափը չպետք է գերազանցի ֆինանսական հաստատության տրամադրած վարկի գումարի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա արտահանված արտադրանքի արժեքը։

Բացի այդ, տրամադրվող բյուջետային երաշխիքի նվազագույն չափը կազմում է 100 միլիոն դրամ։

Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց լրացուցիչ գրավի։ Վարկառուին տրամադրված վարկի մայր գումարի մարումը նախ և առաջ ուղղվում է բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը։ Բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը քսանյոթ ամիս մարման ժամկետով։

Տնտեսվարող սուբյեկտներից ստացված տեղեկությունների համաձայն՝ 7 շահառու պայմանագրեր է կնքել մոտ 80 հազար տոննա խաղողի գնման համար՝ շուրջ 12 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Այսպիսով, ընթացիկ տարում խաղողի մթերման գործընթացն ապահովելու համար տրամադրված բյուջետային երաշխիքների հայտերի ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 6 միլիարդ դրամ։

Շահառուները պետք է ունենան մինչև օգոստոսի 1-ը ստորագրված պայմանագրեր և գնման գործընթացն իրականացնեն անկանխիկ ձևով։

Միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Դոլարն ու եվրոն թանկացել են Վայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, ինձ համար էլ է կասկածելի․ մեղադրյալի խոստովանությունը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար «Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Նեկտարին միրգ«Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ «Ալիևը թաց շորերով կքշի Փաշինյանին, Հայաստանը կընկնի»Արցախում ձիով ադրբեջանցի է պայթել ականի վրա Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը ՌԴ ԶՈւ-ն hարվածել է «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ «Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. Եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել»Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է. Անահիտ Ավանեսյան Հրդեհ՝ Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մինչեւ 20:00-ն գազ չի լինի ՉԼ. «Բավարիա»-ն 5։0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտ»-ին Լիբանանի և Իսրայելի բանակցությունները տեղի կունենան Հռոմում սեպտեմբերի 15-16-ին․ Al Jazeera Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից․ պատմության այս օրը (սեպտեմբերի 11)Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը․ ՆԳՆ Առաջին ձյունն է եկել Մագադանում (տեսանյութ) Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համար
Ամենադիտված