Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից․ պատմության այս օրը (սեպտեմբերի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր, Կատալոնիա` Ազգային օր,  ԱՄՆ՝ Հայրենասերի օր որպես Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալյենդեյի հիշատակի օր, Եթովպիա՝  Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան): 

1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:

1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:

1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:

1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:

1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:

1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:

1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:

2002- պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:

2008- մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի փոխարեն ստեղծվել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ:

2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների  295 ձյուդոիստներ։

2015- Հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:

2018-Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:

2019-Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ խորհրդարանից դուրս  ցույց են արել Ամուլսարի պաշտպանները ։ 

-կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:

1609 –անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանթհետտեն կղզին: 

1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:

1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:

1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակվել են 8 հնացած առագաստանավեր:

1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1888 —Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը:

1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

1943-Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք: 

1945– ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ  Ֆրանց Բեկենբաուերը:

1971– վախճանվել  է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:

1965– ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը: 

1973 –ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալյենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:

1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

1990 —Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է  «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:

1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:

2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:

2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վաակումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):

2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու:

Կ.Խաչիկյան

 

Հրդեհ՝ Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մինչեւ 20:00-ն գազ չի լինի ՉԼ. «Բավարիա»-ն 5։0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտ»-ին Լիբանանի և Իսրայելի բանակցությունները տեղի կունենան Հռոմում սեպտեմբերի 15-16-ին․ Al Jazeera Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից․ պատմության այս օրը (սեպտեմբերի 11)Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը․ ՆԳՆ Առաջին ձյունն է եկել Մագադանում (տեսանյութ) Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Ամենադիտված