Գազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածի հյուսիսային Բեյթ Լահիա քաղաքում տան վրա իրականացված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են մի տղամարդ, նրա կինը և նրանց երկու դուստրերը (ութ և տասներկու տարեկան)։
Reuters-ի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական բանակն ուժեղացրել է բնակելի տների ռմբակոծությունը։
Իսրայելական զինվորականները չեն մեկնաբանել հարձակումը։