Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ մեկտեղ Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետում, որը փակ է 1952 թվականից, լայնացվում է 7 կիլոմետրանոց ճանապարհահատված, ինչպես նաև պատրաստվում է նախագիծ մեքենաների ու բեռնատարների կայանատեղիի համար։

Նշվել է նաև, որ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, որոնք ցույց են տալիս Ալիջան սահմանային անցակետի ուղղությունը:

Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի ու տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ առևտրի, մշակույթի, սոցիոլական, զբոսաշրջության և տնտեսության առումով։

Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

«Ներկայումս շարունակվում են հողերի օտարման աշխատանքները։ Ընթացքի մեջ է 7 կիլոմետրանոց ճանապարհաշինական նախագիծը։ Հողալցման, ընդլայնման, ավտոկայանատեղիի և բեռնատարների կայանատեղիի նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաջորդիվ սահմանային կամուրջ ունենք մեր միջև։ Աշխատանքներ են տարվում նաև այդ կամուրջի բարելավման և լայնացման ուղղությամբ»,- նշել է նա։

Արսլանը նաև հավելել է, որ սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ, և այն առաջիկա տարիներին նախատեսվում է օգտագործել արտահանման և առևտրի նպատակներով։ Ըստ նրա՝ սա կարևոր զարգացում է արտահանողների համար։

«Տրվել է առևտրային կոդ։ Նախկինում արտահանումը կատարվում էր Վրաստանի և Իրանի միջոցով, բայց հիմա մեր արտահանողները կարող են ուղղակիորեն այստեղից բացել արտահանման հայտարարագիրը և արտահանել առևտրային կոդով։ Սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել այս տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ այն կնպաստի տարածաշրջանին առևտրն, մշակույթին, հասարակական կյանքին, զբոսաշրջությանը և տնտեսությանը»,- ընդգծել է Արսլանը։

Նա նաև նշել է, որ իրենք ընդունել են սահմանային անցակետի բացման գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո, և իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։

Ըստ այդ՝ նա մասնավորապես նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտով մենք այժմ կողմ սահմանային անցակետի բացմանը։ Մենք աջակցում ենք մեր արտաքին գործերի նախարարության կողմից տարվող քաղաքականությանը։ Ողջունում ենք գոհունակությամբ։ Ակնհայտ է, որ սահմանային անցակետի բացումն առաջիկա ժամանակահատվածում կարևորություն կստանա առևտրի, զբոսաշրջության, մշակութային և սոցիալական ասպեկտների առումով»։

Ֆիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնությունՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ «Բանակ առանց մարտական ոգու. Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում նույնիսկ խաղաղության հռչակումից հետո»Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին «Հայ եկեղեցու շուրջ ճգնաժամ. Ինչո՞ւ կառավարության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Ամենադիտված