Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Նորվեգիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Յան Մայեն կղզում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում, հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Մեծ Բրիտանիայի ուժերը տեղակայվել են հեռավոր արկտիկական Յան Մայեն կղզում՝ Նորվեգիայի և Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ միասին», – ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։