Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանն ավելի վստահ է դարձել Մերձավոր Արևելքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու իր հնարավորությունների նկատմամբ և, ըստ ամենայնի, պատրաստ է մի քանի ամիս շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով բարդացնել նախագահ Դոնալդ Թրամփի դրությունը։ Այդ մասին են վկայում ամերիկյան հետախուզության զեկույցները, որոնք պատրաստվել են վերջին շաբաթներին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով դրանց ծանոթացած ամերիկացի պաշտոնյաներին։

Հետախուզության գնահատականները մեծապես արտացոլում են ռազմի դաշտում տիրող իրավիճակը։ Հարաբերական դադարի շրջանից հետո մարտական գործողությունները կրկին ակտիվացել են. վերջին շաբաթվա ընթացքում Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավերի և տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա, իսկ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչի հետևանքով զոհվել են զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Առայժմ փոխադարձ հարվածները մնում են սահմանափակ։ Սակայն, NYT-ի աղբյուրների վկայությամբ, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի կոշտ գիծ վարող ղեկավարությունը կարող է դիտարկել էական էսկալացիայի հնարավորությունը։

Մի քանի ամիս տևած ընդհատված մարտական գործողություններից հետո Թեհրանը, ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, շատ ավելի լավ պատկերացում է ստացել սեփական ռազմական հնարավորությունների մասին և այժմ ավելի վստահ է գնահատում տարածաշրջանում ամերիկյան և այլ թիրախներին հարվածներ հասցնելու կարողությունը։

Հետախուզական զեկույցները նաև վկայում են, որ հակամարտության լիակատար դադարեցման շուրջ պայմանավորվելը չափազանց դժվար կլինի։ Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաներից ոմանք նշել են, որ գրեթե չկան նշաններ, որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Ընդհակառակը, Թեհրանը կարող է շահագրգռված լինել իրավիճակի հետագա սրմամբ՝ ակնկալելով ուժեղացնել Թրամփի քաղաքական խնդիրները ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ։

Թրամփն առայժմ չի ձգտում բանակցությունների։ Նա հայտարարել է, որ տնտեսական ճնշման միջոցով ի վիճակի է ստիպել Իրանին գնալ զիջումների Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում և, հնարավոր է, ավելի ուշ՝ միջուկային ծրագրի շուրջ։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում ամերիկյան պատժամիջոցները, հավանաբար, կնպաստեն հետագա էսկալացիային, կարծում են հետախուզական տվյալներին ծանոթ պաշտոնյաները։

Նրանց կարծիքով, առաջիկա շաբաթներին Իրանը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացրել էր հուլիսին։ Այդ ժամանակ Թեհրանը հարձակվել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, ինչի հետևանքով Հորդանանում զոհվել էին ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ, հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցում նավագնացությանը, ինչպես նաև հարձակվել էր Քուվեյթի և տարածաշրջանի այլ երկրների ենթակառուցվածքների վրա։

Ամերիկյան իշխանությունները նաև կարծում են, որ Իրանի հետ կապված հաքերները, ամենայն հավանականությամբ, կանգնած էին հուլիսի վերջին ԱՄՆ-ում ավելի քան 100 ջրամատակարարման համակարգերի վրա իրականացված կիբերհարձակումների հետևում։ Նշաններ, որ հարձակումների հետևանքով ջուրը դարձել է խմելու համար վտանգավոր, չեն եղել, սակայն որոշ դեպքերում տեղի են ունեցել խափանումներ, որոնց պատճառով օպերատորները ստիպված են եղել անցնել ձեռքով կառավարման։ Որոշ շրջաններում նաև որպես նախազգուշական միջոց՝ ջուրը եռացնելու վերաբերյալ խորհուրդներ են տրվել։

Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ հաքերները հետաքրքրություն են ցուցաբերել նաև ԱՄՆ-ի նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, նման համակարգերը համարվում են ավելի բարդ կոտրելու համար։ Այն մասին, թե արդյոք հաքերներին հաջողվել է ներթափանցել որևէ էներգետիկ օբյեկտ, առայժմ հայտնի չէ։

Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ
Ամենադիտված