Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:

1904 – ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:

1915- Մուսա լեռան հերոսամարտում  հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել  է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։

1923 –ծնվել է  արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:

1931 – ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը («Թթենի», «Պատահար հուլիսին»):

1943 – ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:

1948– ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։

1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը: 

1963– ծնվել է թատրոնի և կինոյի  դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։

1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:

1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:

2001-ԼՂՀ-ում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:

2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով: 

2008-Իտալիայում կայացած աշխարհի տարբեր ազգերի ու տարբեր ժանրերի մրցույթում աշխարհում իր գործիքը լավագույնս տարածելու համար հայազգի հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն արժանացել է առաջին «Ֆանցիսկո» կոչվող մրցանակին:

2011-Wikileaks կայքը հրատարակել է ամերիկյան դեսպանատան գաղտնի փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ  «2008-ին Տեր-Պետրոսյանը ստացել էր ոչ թե 21, այլ 30-35 տոկոս ձայներ» և «Հարկավոր է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի»: 

2019-Կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

2023- Վախճանվել է եռակի օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր  Աբու Հանիֆան:

1568 – ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:

1666 – մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել են ավելի քան 10 հազար շինություն և միարժամանակ հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին: 

1698– Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։

1774 —Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմելյան Պուգաչովի բանակին:

1800 —Բրիտանիան զավթել է Մալթան:

1857– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր հանդիսացող Օգյուստ Կոնտը։

1862 —անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:

1885 —ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպսարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ: 

1905– կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով  ավարտվել է ռուս-ճապոնական պատերազմը։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած  պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը՝  երկու կողմերից ճակատամարտին մասնակցել են մոտ 2 միլիոն զինվոր։

1918 —Ռուսաստանի սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը:

1940  «Պիոներական պրավդա» թերթում տպագրել են Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա թիմը» վեպի առաջին հատվածը:

1941- նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան:

1946 – ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):

1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։

1977– ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։

1981 —գրանցվել է առաջին ասիացու մահը ՄԻԱՎ՝ ՁԻԱՀ-ից:

1997– վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։

2022 —Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն, զոհվել են ավելի քան 10 մարդ, այդ թվում դեսպանատան աշխատակիցներ:

Կ.Խաչիկյան

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը
Ամենադիտված