Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տեկվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:

1928 –ծնվել է  տեխնիկական կիբերնետիկայի գծով խորհրդահայ գիտնական Կարլեն Աբգարյանը:

1947 – ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:

1946– վախճանվել  է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանը։

1955 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:

1987-Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր թռչելով  8 մետր 86 սանտիմետր, ռեկորդը  անգերազանցելի է մնացել 30 տարի:

1991-Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:

1992- Ղարաբաղյան պատերազմում հայերը  ПЗРК-ով խփել են ադրբեջանական  МиГ-21 ինյքնաթիռ, օդաչուն գերի է ընկել:

2006-ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում թենիսիստ Անդրե Աղասին պարտություն կրելով գերմանացի Բենիամին Բեքերից ավարտել է իր մարզական կարիերան: Նա մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույն տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:

2009-Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

2013-ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

2018-Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

2019-«Սանիթեքը» վերջնականապես բոյկոտել է Երևան քաղաքի աղբահանությունը, երբ քաղաքապետարնը որոշել է 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը: Երևանի աղբի պատասխանատուն այդ որոշմանը հակադրվել է հրաժարվելով աղբահանությունից։

2020-Կորնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությանը փոխարինվել է կարանտինով։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

476 —բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:

1715 — վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը:

1742 —Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:

1768– ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը: 1781– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում  իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը։

1802 —գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդը աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:

1810 —Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:

1824 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:

1837 —Նյու –Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:

1842- 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:

1882 —Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:

1885 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:

1888 – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր։

1907– վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը։

1909 —Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:

1938 —Երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ խորհրդային բանակի  «Կարմիր Աստղ» թերթում  առաջին անգամ օգտագործվել է «Եթե ես մեռնեմ ՝ ինձ համարեք կոմունիստ» արտահայտությունը:

1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:

1969 – ծնվել է վրացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ Վրաստանի նախկին նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլին:

1975– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։

1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր շեքելը:

1989– վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը։

1991- Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտ-դեղին դրոշը:

1997-վախճանվել է  անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեսթի ստեղծողը:

1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են google-ը:

1999– Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի է ունեցած ահաբեկչական գործողություն՝ պայթյունի,  հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը։

2025- վախճանվել է իտալացի մոդելեր և գործարար, Armani  ընկերության հիմնադիր Ջորջիո Արմանին: 

Կ.Խաչիկյան

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերը
Ամենադիտված