Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն

ՍՊՈՐՏ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լեգեոներների քանակի սահմանափակման վերաբերյալ ընթացող դատական գործընթացին։

Ակումբը մտահոգություն է հայտնել ընդհանուր իրավասության դատարանների՝ զուտ մարզական որոշումներին միջամտելու կապակցությամբ և պաշտոնապես ներգրավվել է քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի ինքնավարության:

Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Հարգելի՛ երկրպագուներ և հայկական ֆուտբոլով մտահոգ բոլոր անձինք,

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումը ներկայումս ընթացող մի իրավական գործընթացի վերաբերյալ, որը, մեր համոզմամբ, իր նշանակությամբ դուրս է մեկ առանձին վեճի շրջանակներից և կարող է էական ազդեցություն ունենալ հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգի, դրա ինքնուրույնության և հետագա զարգացման վրա։

Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է քաղաքացիական գործ, որի շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացվել է պահանջ՝ անվավեր ճանաչելու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27.06.2026 թվականի՝ «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը։

Նշված Կանոնակարգը սահմանում է Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ընթացակարգային, կազմակերպչական և մարզական չափանիշներ, որոնք անմիջականորեն տարածվում են այդ մրցումներին մասնակցող ակումբների վրա և ձևավորում են այն միջավայրը, որտեղ գործում ու զարգանում է հայկական ակումբային ֆուտբոլը։

Կանոնակարգի առավել լայն քննարկման արժանացած դրույթներից է 20.03 կետը, համաձայն որի՝ «լեգեոներ» համարվող ֆուտբոլիստների քանակը ՀՊԼ և ԱԽ թիմերում միասին չի կարող գերազանցել 15 ֆուտբոլիստը։

«Ուրարտու» ՖԱ-ն այս սահմանափակումը դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ արգելք, այլ որպես հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մարզական քաղաքականության բաղադրիչ։ Դրա տրամաբանությունը, մեր գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարզված և հայ ֆուտբոլիստների համար մրցակցային ու խաղային հնարավորությունների ընդլայնումն է, նրանց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և, որպես վերջնական նպատակ, հայկական ակումբային ֆուտբոլի ու տարբեր տարիքային հավաքականների որակի բարձրացումը։

Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ենք, որի համար յուրաքանչյուր խաղի արդյունքը կարևոր է։ Սակայն «Ուրարտուի» համար ֆուտբոլը երբեք չի սահմանափակվել միայն հաջորդ հանդիպման արդյունքով։

Մեր ակումբի ակադեմիայում այսօր մարզվում են հարյուրավոր երեխաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանք։ Մեր պարտականությունն է ոչ միայն մարզել նրանց, այլ նաև պաշտպանել այն համակարգը, որտեղ այդ երեխան կարող է իրական հնարավորություն ստանալ անցնելու մանկապատանեկան ֆուտբոլից դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ։

Մենք բաց ենք մրցակցության համար, գնահատում ենք արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստների ներդրումը հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և համոզված ենք, որ լեգեոներները կարող են բարձրացնել առաջնության որակն ու մրցակցությունը։ Միաժամանակ, այդ գործընթացը չպետք է վերածվի մի համակարգի, որտեղ կարճաժամկետ մարզական արդյունքի հասնելու ձգտումը սահմանափակում է Հայաստանում մարզված երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացման հնարավորությունները։

Սակայն տվյալ հարցում առկա է նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սկզբունքային խնդիր։

Ֆուտբոլն ունի իր առանձնահատուկ և միջազգային մակարդակով ձևավորված կառավարման ու վեճերի լուծման իրավական համակարգը։ FIFA-ի, UEFA-ի, ազգային ֆեդերացիաների և Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորվել են այն մեխանիզմները, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային հարաբերությունների մասնագիտական, միասնական և ոլորտի առանձնահատկություններին համապատասխան կարգավորումը։

Մեր համոզմամբ՝ զուտ մարզական բնույթի որոշումների և ֆուտբոլային մրցումների կազմակերպման ներքին կանոնների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների միջամտության սահմանների հարցը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքացիաիրավական վեճ։ Այն առնչվում է ֆուտբոլի ինքնավարության, մարզական մարմինների իրավասության, վեճերի լուծման հատուկ մեխանիզմների և ազգային ու միջազգային ֆուտբոլային կառույցների միջև ձևավորված իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին։

Հենց այդ պատճառով «Ուրարտու» ՖԱ-ն չի կարող անտարբեր մնալ մի գործընթացի նկատմամբ, որի հնարավոր հետևանքները կարող են տարածվել ոչ միայն մեկ կանոնակարգի կամ մեկ մրցաշրջանի վրա, այլև նախադեպային նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի կառավարման ամբողջ համակարգի համար։

Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել՝ «Ուրարտու» ՖԱ-ի դիրքորոշումը որևէ կերպ ուղղված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ որպես դատավարության կողմի շահերի պաշտպանությանը։

Մենք պաշտպանում ենք ոչ թե որևէ կառույց կամ պաշտոնատար անձ, այլ այն սկզբունքները, որոնք, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հայկական ֆուտբոլի կայուն զարգացման համար՝ ֆուտբոլային կառավարման ինքնուրույնությունը, մասնագիտական որոշումների նկատմամբ հարգանքը, իրավական կանխատեսելիությունը, առողջ մրցակցությունը և հայ ֆուտբոլիստների զարգացման իրական հնարավորությունը։

Այս սկզբունքներից ելնելով՝ «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան և ներգրավվել է տվյալ քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ։

Ակումբը գործի շրջանակներում իր դիրքորոշումը և իրավական փաստարկները կներկայացնի բացառապես օրենքով նախատեսված դատավարական գործիքների միջոցով՝ հարգելով դատարանը, դատավարության մյուս մասնակիցներին և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է հստակ և սկզբունքային. որովհետև հայկական ֆուտբոլի ապագան կառուցվում է ոչ միայն այսօրվա արդյունքներով, այլև այն հնարավորություններով, որոնք այսօր ստեղծում ենք վաղվա հայ ֆուտբոլիստների համար։

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ»։

Հիշեցնենք, որ ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում վիճարկվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնակարգի 20.03 կետը, որի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի թիմերում լեգեոներ համարվող ֆուտբոլիստների ընդհանուր քանակը միասին չի կարող գերազանցել 15-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը հայց էր ներկայացրել դատարան և հաջողության հասել լեգեոներների սահմանափակման դեմ ուղղված դատական վեճում, ինչն էլ հիմք է հանդիսացել ֆուտբոլային հանրության շրջանում այս քննարկումների և «Ուրարտուի» կողմից ձեռնարկված իրավական պատասխան քայլի համար։

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»
Ամենադիտված