Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստը մնում է փաստ, որ արդեն երկրորդ դատավորը հրաժարվեց քննել աշխարհիկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու հովվապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ մեղադրանքով «գործը»:

Առանցքային խայտառակությունը, չենք վախենա այդ բնորոշումը տալուց՝ խարա՛նը, ցավոք, արդեն արձանագրված է. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, հայկական աշխարհիկ իշխանության ղեկավարի պահանջով քրեական հետապնդում է իրականացվում ու դատ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սա խայտառակագույն փաստ է: Թե՛ բարոյական, թե՛ կրոնական, թե՛ հասարակական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Թե՛ պատմականորեն:

Հայոց անկախ պետականության մեջ աշխարհիկ իշխանության քմահաճույքով հալածվում է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ:

Բայց գանք բուն դատերին: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննել:

Դատավոր նշանակվեց նույն դատարանի մեկ այլ անդամ՝ դատավոր Սերժ Ռուշանյանը: Նա էլ, ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած դատական նիստում Վեհափառի և եպիսկոպոսների «գործը» որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատավորը հայտարարեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։

Հարկ է նկատել, որ իրավագիտական հանրույթը միանշանակ չընդունեց դատավորների այդ որոշումները: Այո, կան փորձառու իրավաբաններ, որոնք ասում են, որ այստեղ խնդիր կա. ի մասնավորի, դատավորները, մեղմ ասած՝ անհասկանալի պատճառաբանություններով են հրաժարվում քննել այս խայտառակ «գործը»:

Բայց, եթե խնդիրը դիտարկենք ոչ միայն զուտ իրավաբանական տեսանկյունից, ապա բավականին նկատելի նրբերանգներ պետք է արձանագրենք:

Առաջինն, ինչ ակնհայտ է, քաղաքական մեծամասնության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումները, ահաբեկումներն ու շանտաժն են: Գաղտնիք չէ, որ դատական ու իրավապահ համակարգերը գործում են վախի մթնոլորտում: Իսկ վերջին ճեպազրույցում էլ Փաշինյանը բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց ինչպես իրավապահ, այնպես էլ՝ դատական մարմինների ներկայացուցիչների հասցեին:

Բայց մյուս կողմից՝ չնայած գործադիր իշխանության տոտալ ճնշումներին, արդեն երկրորդ դատավորն է, որ հրաշալի գիտակցելով իր քայլի հնարավոր հետևանքները (սկսած պաշտոնանկությունից, վերջացրած՝ կալանավորմամբ), գործնականում հրաժարվում է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատարան բերված «գործը»:

Կարճ ասած՝ մարդիկ չեն ցանկանում մտնել այդ մեղքի տակ, չեն ուզում իրենց ու իրենց մերձավորներին թողնել «Վեհափառ դատողի» անջնջելի խարանի տակ:

Չնայած, այս դեպքում էլ շատ փորձագետներ գտնում են, որ հենց վախի մթնոլորտի պատճառով են դատավորները ոչ թե ուղղակի մերժում «գործը», այլ իրենցից «գցելու» պատճառաբանություններ բերում: Ու, ըստ այդ իրավաբանների, այստեղից էլ, կարծես, յուրօրինակ «մրցություն» է սկսվել, թե որ դատավորը մտքի ինչ ճարպկություն կդրսևորի, որպեսզի գոնե անձամբ ինքն ազատվի այդ «գործը» քննելու փորձությունից:

Մեծ հաշվով, դժվար է չհամաձայնել այն մասնագետների հետ, որոնք կարծում են, որ քաղաքացիական ու մասնագիտական բացարձակ համարձակություն ունեցող որևէ դատավոր պետք է տվյալ «գործը» հայտարարեր առոչինչ, իրավագիտական զավեշտ կամ անհեթեթություն, կարճեր «գործը», իսկ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին էլ ճանաչեր անմեղ կամ անպարտ: Ավելին, ընդհանրապես վարույթ էլ չպետք է ընդունեին:

Բայց չպահանջենք ավելին այն բանից, ինչ չափով համարձակություն դրսևորել են նախորդ դատավորները:

Ու ողջ խնդիրն այն է, որ սա սոսկ «գործ» չէ, իր ողջ խայտառակությամբ հանդերձ, սա սոսկ Եկեղեցու հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանք չէ:

Հիշեցնենք, որ «գործն» ինքնին ոչ մի բան է: ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդը ազատվել է ծառայությունից, նշանակվել է այլ թեմակալ առաջնորդ: Դա բացառապես ՀԱԵ ներքին գործն է: Բայց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող քաղաքական իշխանության ղեկավարը այդպիսով էլի մի առիթ է նկատել՝ Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ ճնշումների համար: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ հեռացվածը դեռ հոգևորական է ու թեմակալ, իսկ Մայր Աթոռն էլ պիտի դատարանի որոշումը կատարի: Դա աբսուրդից էլ այն կողմ է:

Ի դեպ, այլ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, նույնպես ընդգծում են Եկեղեցու ինքնավարության սկզբունքը:

Բայց դա կրոնաբանական վեճ չէ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ մեղադրանքով «գործը», կարծում ենք, պետք է դիտարկել ընթացիկ իրավաքաղաքական իրողությունների շրջածիրում:

Ինչպես քաղաքական ընդդիմության լիդերների դեմ «գործերը», ինչպես ընդդիմության դեմ հալածանքները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ այս «գործը» նույն քպական դրսևորումների ու քայլերի տրամաբանության մեջ են:

Ո՞րն է այդ «տրամաբանությունը»: Խոսքն այն մասին է, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի հետևողականորեն չեզոքացնել դիմադրության բոլոր օջախները, բոլոր այն կենտրոններն ու ուժերին, որոնք կարող են դիմադրել կամ որոնք ընդունակ են առաջնորդել դիմադրող ժողովրդին: Խնդիրը, մեծ հաշվով, բոլոր ազգային, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի չեզոքացումն ու մեկուսացումն է:

Այդ է պատճառը նաև, որ Փաշինյանը պարբերաբար Հայ առաքելական եկեղեցին ներքաշում է դեպի քաղաքական դաշտ, ՀԱԵ մասին խոսում է որպես մի ինչ-որ կուսակցության մասին: Մինչդեռ հանրահայտ է, որ Եկեղեցին ինքնին վեր է զուտ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական իրողություններից:

Սակայն Փաշինյանը նման հայտարարություններ է անում նախ՝ ընկալման տիրույթում եկեղեցին աշխարհիկացնելու, ապա արդեն որպես «ընդդիմադիր կուսակցություններից մեկը» քաղաքական հալածանքների ենթարկելու իր մոտեցումները «լեգիտիմացնելու» համար:

Մեծ հաշվով, առնվազն Եկեղեցու պարագայում դա նրան դեռևս չի հաջողվում՝ չնայած խայտառակ հալածանքներին ու հոգևորականության դեմ ահաբեկչական, շանտաժային, նաև պառակտիչ քայլերին ու ջանքերին: Հայ առաքելական եկեղեցին մնում է ամուր, իր դիրքերում, հասկանալի է՝ հանրության, ժողովրդի գործնական աջակցությամբ:

Բայց մյուս կողմից՝ հանրահայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, հետապնդումների անհրաժեշտության մասին հրապարակայնորեն պահանջներ է ներկայացրել հայության թշնամի, ադրբեջանական «հոգևոր առաջնորդ» Ալահշուքյուր Փաշազադեն: Հանրահայտ է նաև, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքները գրեթե նույնական են, համահունչ:

Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները և դրա դիտարկվող դրվագներից մեկը՝ վերոնշյալ «գործը», ադրբեջանաթուրքական կապիտուլ յացիոն պահանջների ընդհանուր փաթեթում են:

Նաև այս ծանր հանգամանքը, կարծում ենք, արժե, որ նկատի ունենան իշխանությունից կախվածության մեջ գտնվողները, որոնք որևէ կերպ առնչվում են նշված «գործին»:

Հ.Գ.-Ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսին՝ դեռ «մեկ ամսական վարչապետ» լինելով, հետևյալ հայտարարությունն էր անում. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»: Չնայած, երբ չի իր նախկին հայտարարությունների հակառակն արել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ
Ամենադիտված