Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը: Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը։
Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,- հայտնել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ամերիկյան բազաներին, որի հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը: