Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Պաշտպանության նախարարության տենդերների մանրամասները սովորաբար փակ թեմա են։ Ո՛չ դրանց մասնակիցներն են հրապարակավ խոսում այդ մասին, ո՛չ էլ պաշտոնյաներն են հակված կուլիսային գաղտնիքներ բացահայտելուն։ «Աննարկա» ընկերությունն այլ ճանապարհ է ընտրել՝ արդարության համար շիտակ ու բացահայտ պայքարի ուղին։ Ուր կտանի այդ ճանապարհը, դեռ պարզ չէ, բայց այն, ինչ կատարվում է ռազմական գերատեսչության տենդերների դաշտում, կարող է շոկ առաջացնել հպարտ քաղաքացու մոտ:

2023 թվականին, օրենքով սահմանված կարգով, «Աննարկա» ՍՊԸ-ն մասնակցել է ՊՆ-ի կարիքների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթին եւ ճանաչվել հաղթող։ Ավելի վաղ արդեն կայացել եւ ավարտվել էր այն շենքի համար հայտարարված տենդերը, որտեղ պետք է Մուրացանի հոսպիտալին կից տեղադրվեր ապագա ՄՌՏ ապարատը։ Այսինքն՝ տեղն արդեն պատրաստում էին շատ կոնկրետ սարքի համար, այլ ոչ թե սկզբում սարքի տենդերն էին հայտարարում, ապա դրան համապատասխանող շենքի պարամետրերը որոշում։ Եվ մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ էլ կոնկրետ սարքի անձնագրի տվյալներն էին գրել։ Այնքան անփույթ էին ձեւակերպել, որ նույնիսկ ֆիրմայի անունը՝ CANON, չէին հանել իրենց գծագրերից։ Դրանք նայելիս ապուշի համար էլ պարզ էր, որ մրցույթը պետք է շահի հենց մեկ կոնկրետ ընկերություն` կոնկրետ սարք բերելու համար։ Ու հանկարծ բոլորի համար անսպասելիորեն մեջտեղ է գալիս երկրորդ մասնակիցը՝ «Աննարկա» ՍՊԸ-ն, եւ ավելի ցածր գին է առաջարկում ու 550 միլիոն դրամով շահում տենդերը։

ՊՆ-ն կամայական ձեւով կրճատեց ժամկետները

«Աննարկա»-ի հիմնադիր Երեմ Սարգսյանը, որը երեք տարի է, ինչ հայտնվել է ՊՆ-ի հարուցած արգելքների տեղապտույտում, ահռելի փաստաթղթերը ձեռքին՝ ատյանից ատյան է ընկել, դիմել բոլոր հնարավոր պատասխանատուներին, ապա՝ դատարան, որ թույլ տան՝ իր շահած տենդերը ավարտին հասցնի, ու չի կարողացել։ Նա ապացուցում է, որ իր բերած ապարատը որակով է, այն կարող է շատ օգտակար լինել բանակի համար, հարյուրավոր զինվորների առողջական խնդիրների հետազոտման համար նախատեսված ժամանակակից սարք է, որի նմանը Հայաստանում չկա։ Սակայն քանի որ իր նախատեսած կազմակերպությունը տենդերը չի շահել, ՊՆ-ն ամեն ինչ արել է, որ բոլոր փուլերում խանգարի սարքի ներմուծմանը, տեղադրմանը, ուսուցմանը, ընդունում-հանձնմանը, եւ Սարգսյանի համար սկսվել է «արգելքներով մրցավազքը»։ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը, օգնելու փոխարեն, ինչպես կարողացել` խոչընդոտել է նրա աշխատանքին:

«Նախ, այդ վարչության աշխատակից Միրաքյանը մեզնից նամակով մեր սարքավորման պարամետրերը պահանջեց։ Երեւի չէին հավատում, որ իրենց պահանջած սարքը բերելու ենք։ Մենք ներկայացրինք փաստաթղթերը, որից հետո սկսեցին արհեստական բարդություններ դնել մեր առաջ։ Սարքն արտադրելու համար, ըստ պլանի, տրված էր 5 ամիս, բայց մեզ ասացին, որ այն պետք է բերենք 2 ամսում, հույս ունեին, որ չենք հասցնի։ Բացի այն, որ սարքը գտնվում էր Չինաստանում, անհրաժեշտ էր, որ դրա հետ դիզել-գեներատոր միացված լիներ, համապատասխան կոնտեյներ լիներ։ Մենք գրեցինք ընկերությանը, փոխեցինք լոգիստիկան ու մեծ բարդություններով այն բերեցինք պահանջված 2 ամսում»,- պատմում է Երեմ Սարգսյանը։

Սարսափ «քվեստը» շարունակվում է

Երբ բեռն արդեն Հայաստանում է լինում ու պատրաստ մաքսային ձեւակերպման, պարզվում է՝ շենքը, որը Մուրացանի հոսպիտալի տարածքում կառուցվել էր հատուկ նոր ՄՌՏ սարքը տեղադրելու համար, կիսաքանդ վիճակում է` չունի առանձին եռաֆազ հոսանք, չկա ոչ մի պայման՝ մի քանի տոննա քաշով հսկայական նուրբ սարքավորումը ներս մտցնելու համար։ Շենքը պետք է վերակառուցվեր։ Այսինքն՝ սարքը բերել են տվել կայծակնային արագությամբ, բայց տեղը պատրաստ չի եղել։ 2023 թ. դեկտեմբերի 23-ին ընկերության տնօրենը նամակ է գրում վարչապետին։ Նրան կանչում են նախարարի տեղակալ Բրուտյանի եւ ռազմաբժշկական վարչության պետ, վերջերս գեներալի կոչում ստացած Փաշոյանի հետ հանդիպման։ Կազմվում է համատեղ գործողությունների պլան, թղթի վրա գծում են՝ ով ինչ պետք է անի, տարին փոխվում է, բայց շենքը նույն՝ քանդված վիճակում էլ մնում է։ Պարզվում է՝ ՊՆ-ն շինարարին գումար չի տալիս, անհրաժեշտ փաստաթղթային հարցերն է ձգձգում։ «Ամեն ինչ անում են, որ մեր աշխատանքը տապալեն»,- ասում է Երեմ Սարգսյանը։ Նա «Հրապարակի» խմբագրություն էր եկել իր հաշվապահի հետ ու ամեն բառին համապատասխան թուղթ էր հանում տրցակից։

Ի վերջո, 2024 թվականի մարտին, երբ շենքն ու բոլոր պայմանները վերջապես պատրաստ են լինում, Մուրացանի հոսպիտալ են ժամանում արտերկրից հրավիրված ինժեներները, որոնք պետք է ՄՌՏ սարքի տեղադրման համար հատուկ սենյակ կահավորեին, բայց ՊՆ-ն վերցնում ու առանց որեւէ բացատրության արգելում է նրանց մուտքը հոսպիտալի տարածք։ Խեղճ ինժեներները մի ամբողջ շաբաթ ապրում են հյուրանոցում ու մեկնում Հայաստանից։

Ինչպես են մի քանի տոննա կշռող ՄՌՏ սարքը «գլորելով» մտցրել «Մուրացան»

Քվեստի այս հատվածը հաղթահարելուց հետո, երբ մի քանի տոննա քաշով հսկայական սարքը պետք է ներս մտցվեր, Երեմ Սարգսյանը զանգահարում է ՊՆ ռազմաբժշկական վարչություն, խնդրում՝ գոնե մի 10 հոգի ուղարկեն, որ օգնեն՝ ծանր ապարատը ներս տանել։ Այս տարրական խնդրանքն էլ է մերժվում։ Սարգսյանը ստիպված մոբիլիզացնում է իր ընկերության բոլոր աշխատողներին, ու մարդիկ սեփական ուժերով, ձեռքով ՄՌՏ սարքը «գլորելով» ներս են մտցնում Մուրացանի հոսպիտալ։ Սարքը վերջապես միացնում են։ Այսօր էլ այն Մուրացանի հոսպիտալի տարածքում՝ հատուկ կառուցված շենքում դրված է, միացված է, բայց չի աշխատում։ Հետո ՊՆ ընդունող հանձնաժողովն է սկսում «մանր-մունր» տեխնիկական անհամապատասխանություններ ման գալ։ Օրինակ, որ սեղանի բարձրությունը մի քանի սմ ավել պետք է լիներ` պակաս է։ «Չնայած բոլոր չափանիշները նախապես իրենց հետ համաձայնեցված են եղել ու երկկողմանի ստորագրված։ Դրանից հետո մեր երաշխիքային գումարը՝ 650 հազար դոլարի չափով, պետք է քաշեին, բայց մենք դիմեցինք դատարան»,- ասում է Երեմ Սարգսյանը։ Դատական ոդիսականի մեջ մի հետաքրքիր «հաշտեցման» էպիզոդ կա։ Որպես փոխհատուցում՝ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է հոսպիտալին մի հատ էլ ձրի համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորում։ Ընկերությունը` միայն թե հարցը լուծվի, համաձայնել է ու պաշտոնական գրություն ուղարկել ՊՆ։ Բայց այս փաստաթուղթն էլ է մնացել թղթի վրա։

ՀԳ․ Ճարահատյալ դիմել են դատարան, բայց առաջին ատյանը հօգուտ ՊՆ-ի որոշում է կայացրել։ Այն բողոքարկել են։ Իսկ 550 միլիոնանոց սարքը դեռ չի ծառայում ոչ մեկին, հարյուրավոր զինվորներ ամիսներով ՄՌՏ հետազոտություն անցնելու իրենց հերթին են սպասում այլ կլինիկաներում, որոնց դիմաց ՊՆ-ն է վճարում։ Ընկերության փողերը սառեցված են:

Ուզում էինք նաեւ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալ, չնայած «Աննարկայի» տրամադրած փաստաթղթերը, նամակագրությունը կասկածի տեղիք չեն տալիս։ Այնուամենայնիվ, ՊՆ արձագանքին կսպասենք։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանի հետ անձամբ հանդիպելու խնդրանքով Երեմ Սարգսյանը բազմիցս դիմել է նախարարություն, բայց Պապիկյանը համառորեն հրաժարվել է ընդունել։ Իսկ պատերազմների մասնակից, հազար առողջական խնդիր ունեցող հարյուրավոր զինծառայողներ ունեն գլխի եւ ողնաշարի ծանր վնասվածքներ, կոնտուզիաներ, թաքնված հեմատոմաներ, եւ ՄՌՏ-ի ճշգրիտ ախտորոշումը կարող է միակ փրկությունը լինել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը
Ամենադիտված