ԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը դեռևս սկզբնական փուլում է, ուստի զգալիորեն զիջում է հանրապետության համագործակցությանը Ռուսաստանի հետ։ Այդ մասին ura.news-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Տոպորնինը։
«Հայաստանը մաքսային արտոնություններ ունի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, բայց նույնիսկ անվիզա ռեժիմ չունի ԵՄ-ի հետ։ Չկան նաև ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, ինչպիսիք են Մոլդովայի կամ Վրաստանի դեպքում, որոնք կապահովեին արտոնյալ սակագներ», - հայտարարել է Տոպորնինը։
Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատե է այն, որ ԵՄ անդամակցության ճանապարհը շատ երկար է։ Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ թեկնածության ճանապարհը կարող է տասնամյակներ տևել, նշել է քաղաքագետը։
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևողականորեն ընդլայնել Հայաստանի երկխոսությունը Եվրոպայի հետ միաժամանակ պահպանելով կապերը այլ գործընկերների հետ։ Կարևոր քայլ էր 2025 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, որն ամրապնդեց Հայաստանի ղեկավարության քաղաքական ուղվածությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am