Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Թոփչյան. Երաժշտական աշխարհում Հայաստանին արդեն գիտեն, բայց մեզ էլի ծանր աշխատանք է սպասվում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի մեկնարկը հուլիսի 4-ին տրվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։  Panorama.am-ին մաեստրո Թոփչյանն ասաց, որ բարձր է գնահատում «Արմենիա» մրցույթ-փառատոնի կազմակերպիչների, մասնավորապես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությունը։

«Մենք Սերգեյ Սմբատյանի հետ արել ենք այն, ինչ պետք է վաղուց անեինք՝ միասին լինեինք։ Ես շատ ուրախ եմ դրա համար, և այսուհետև այդպես էլ շարունակվելու է։ Մենք շատ ծրագրեր ունենք, բազմաթիվ հարցերի ու անելիքների մասին ենք խորհում, ու դա հրաշալի է։ Մտածում ենք ապագա հայ երաժիշտների, կրթական որակի մասին։ Կողք-կողքի շատ հեշտ ու ավելի ամուր է, և կարծում եմ՝ «Արմենիա» մրցույթ-փառատոնը առաջին հերթին այս միասնության արդյունքն էր։ «Արմենիա» մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավերը Սերգեյ Սմբատյանինն էր, և ի նշան սերտ բարեկամության՝ անմիջապես համաձայնեցի։ Ես նաև շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբին հաջողվել է համախմբել Հայաստանի նվագախմբերը՝ ֆիլհարմոնիկ, կամերային, երիտասարդական։ Բոլորը միասին էին փառատոնի ընթացքում, ինչն իհարկե հրաշալի մի ձեռնարկ էր։ Եվ ակամա մտածում ես՝ ի՞նչն էր խնդիրը, որ մինչև հիմա նման բան տեղի չէր ունենում։ Սակայն կարևորն այն է, հիմա արդեն ամեն ինչ նորմալ է»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը նշեց, որ Հայաստանն այսօր աշխարհի երաժշտական մեծ եռուզեռից մի քիչ դուրս է. «Թեև այս տարիների ընթացքում բոլորս էլ մեր հերթին ինչ-որ բան արել ենք, մեծանուն երաժիշտներ են ժամանել Հայաստան, սիրել են Հայաստանը։ Եվ երիտասարդական, և ֆիլհարմոնիկ նվագախմբերն աշխատել են այդ ուղղությամբ։ Հայաստանում կան նաև այլ միջազգային փառատոներ, որոնք բավականին բարձր մակարդակի են։ «Արմենիա» մրցույթ-փառատոնն էլ մի քայլ էր, որին հրաշալի երաժիշտներ մասնակցեցին։ Փակման համերգին ելույթ ունեցավ Մաքսիմ Վենգերովը։

Անշուշտ, այս ամենը նպաստում է, որ կարողանանք մտնել այդ հիմնական շարժման մեջ։ Տարիներ առաջ, ես հիշում եմ, երաժշտական աշխարհում Հայաստանի տեղն էլ չգիտեին քարտեզի վրա։ Հիմա գիտեն, բայց մեզ էլի ծանր աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանանք հիմնավոր տեղ ունենալ։ Ու այդ ամենը պետք է համակարգված անել։ Եթե անգամ առանձին նախաձեռնություններ են լինում, բոլորը պետք է ծառայեն մի նպատակի, որպեսզի Հայաստանի անունը դասական երաժշտության աշխարհում ինչ-որ բան նշանակի։ Այդ դեպքում էլ կշահեն Հայաստանի երաժիշտները»։

Առաջին անգամ անցկացվող «Արմենիա» միջազգային մրցույթին դիմել են 14 երկրի 48 դաշնակահարներ։ Բավականին պատկառելի աշխարհագրություն է, ինչը Է. Թոփչյանը դրական է գնահատում։

Նշենք, որ Էդուարդ Թոփչյանն այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր։ Խոսելով խաչատրյանական մրցույթի մասին՝ մաեստրո Թոփչյանն ասաց, որ այն բացառիկ բարձր մակարդակի ժյուրիի կազմ ուներ՝ Իզաբել Բայրաքդարյան, Ջոն Ֆիշեր, Ռիչարդ Ռոդզինսկի, Մարկ Հիլդրյու և այլք, և այս կազմը արդեն իսկ խոսուն է. «Երաժշտության պարագայում ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բայց ինձ թվում է՝ երաժշտության մեջ էլ կարելի է տարբերակել շատ լավը, լավը, արտակարգը, միջինը։ Ես հերթական անգամ համոզվեցի, որ մրցույթներում ամենաբարձր մակարդակի մասնագետն այդ ամենին նայում է իր աչքերով, իր պրիզմայով, իր տեսանկյունից։ Ես, լինելով ժյուրիում, տեսա, որ իրոք ամեն ինչ անաչառ էր, ամեն մարդ արեց այն, ինչ ինքը մտածում էր։ Հետաքրքիրն այն էր, որ ոչ մեկի կարծիքը մյուսի վրա չէր ազդում։ Ժյուրին ուներ տարաձայնություններ, ինչը, անխոս, նորմալ էր»։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը Երևանում անցկացվեց հուլիսի 4-12-ը։ Այն կյանքի էին կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն անցկացվում էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

«Արմենիա» միջազգային մրցույթին մասնակցեցին 14 երկրի 48 դաշնակահարներ, որոնցից լավագույն 5-ը հնարավորություն ստացան հանդես գալու 2018թ. Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին, որն աշխարհում ունի ամենամեծ մրցանակային ֆոնդը՝ 200 հազար եվրո։ «Արմենիա» միջազգային փառատոնին մասնակցում էին համաշխարհային մեծության աստղեր՝ Մաքսիմ Վենգերով, Նարեկ Հախնազարյան, Ռոման Կիմ, Նարե Արղամանյան և ուրիշներ։ 

NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան
Ամենադիտված