Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Իսպանիայի Սեգունդայի երկրորդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ հանդիպմանը։ Ինչպես հայտնում է «Տեներիֆեի» պաշտոնական էջը, ֆուտբոլիստը բաց կթողնի խաղը մկանային անհանգստության պատճառով։
Իսպանացի լրագրողների տեղեկություններով՝ Ռանոսի մոտ դեռ պահպանվում են նաև կոճի հետ կապված խնդիրները, որոնք նրան անհանգստացնում են ամռան սկզբից։ Վնասվածքի պատճառով հարձակվողը կարող է բացակայել թիմի կազմում մի քանի շաբաթ։
Ռանոսի մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին նույնպես դեռ հարցականի տակ է։
Հիշեցնենք՝ այս ամառ Ռանոսը տեղափոխվեց «Տեներիֆե», սակայն մինչ այժմ նոր ակումբի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։