ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռազմական գործողությունում, այլև վստահ է դրանում և շարունակում է հատուկ ռազմական գործողությունը խաղաղ կարգավորման պայմանների բացակայության իրավիճակում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարող եմ հավաստիացնել ձեզ. մենք ոչ միայն հույս ունենք, մենք վստահ ենք, որ այս հաղթանակը լինելու է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ այն հարցը, թե ինչ միջոցներով է ձեռք բերվելու այդ հաղթանակը, կախված կլինի ընթացիկ իրավիճակից։
«Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ կարգավորման եղանակների համար, բայց նման եղանակների բացակայության պայմաններում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», - ընդգծել է Պեսկովը։