Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց իր նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» հայտարարելու։ Կարող է նոր տնտեսական ռազմավարություն ընդունել, նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նույնիսկ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Բայց եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն այլ չափանիշներ են գործում։

Նոր Հանրապետությունը չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից կամ ելույթից։ Այն չի կարող ծնվել կառավարության ծրագրից։ Այն չի կարող ծնվել քաղաքական կարգախոսից։ Եվ, առավել ևս, չի կարող ծնվել Հայաստանի պատմությունը վերաիմաստավորելու միջոցով։ Հենց այստեղ է ծագում այն հարցը, որ այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե ընդդիմությանը, ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ամբողջ հասարակությանը՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ մենք այլևս Երրորդ Հանրապետությունում չենք ապրում։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է Երրորդ Հանրապետությունն ավարտվել։ Ո՞ր հանրաքվեով է Հայաստանի ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։ Որտե՞ղ է նոր Սահմանադրությունը։ Որտե՞ղ է պետական կառավարման այն նոր համակարգը, որը մեզ թույլ է տալիս ասել՝ մենք արդեն ապրում ենք այլ Հանրապետությունում։ Եթե այդ ամենը չկա, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ։ Սա պարզապես անվանման հարց չէ։ Սա Հայաստանի պետականության շարունակականության մասին սկզբունքային հարց է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ, Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Նա իր այդ տեսլականը կապեց նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի հետ։ Այս հայտարարությունը չի կարելի պարզապես հերթական քաղաքական կարգախոս համարել։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում. արդյո՞ք իշխանությունը պարզապես հայտարարում է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել Հայաստանի պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլը։

Եթե խոսքը առաջինի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման հարց է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, նոր արտաքին քաղաքականություն և զարգացման նոր հայեցակարգ՝ մնալով նույն պետությունը։ Բայց եթե խոսքը երկրորդի մասին է, ապա իշխանությունը պետք է ներկայացնի դրա պետաիրավական հիմքը։ Որովհետև Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը, իսկ իր պետական կարգը կարող է փոխել միայն ժողովրդի ու Սահմանադրության միջոցով։ Սա է ամբողջ խնդրի միջուկը։ Եվ հենց այստեղ «չորրորդ հանրապետության» գաղափարը բախվում է իր առաջին լուրջ հակասությանը։ Հայաստանը չի սկսվել 2018 թվականին։ Հայաստանը չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանը չի սկսվում և ավարտվում որևէ վարչապետի իշխանության ժամկետով։ Հայաստանի պետականությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան ցանկացած կառավարություն, կուսակցություն կամ քաղաքական գաղափարախոսություն։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն։ Մենք ունեցել ենք խորհրդային պետականության երկար ժամանակաշրջանը։ Մենք ունենք 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Եվ այստեղ անհրաժեշտ է հիշել ամենակարևոր փաստը։ 1991 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե կոնֆլիկտի։ Ժողովուրդը չի քվեարկել «կոնֆլիկտի Հանրապետության» օգտին։ Նման հարց չի եղել։ Հետևաբար այսօր Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը փոխարինել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկով։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ և ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Պատերազմը պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Իսկ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր։ Այն անկախության հանրաքվեն էր։ Այն պետականության վերականգնումն էր։ Այն Սահմանադրությունն էր։ Այն բանակի ստեղծումն էր։ Այն դիվանագիտական ծառայությունն էր։ Այն պետական ինստիտուտների ձևավորումն էր։ Այն տնտեսական և սոցիալական կյանքի նոր համակարգի ստեղծումն էր։ Այն անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր։ Այն մարդկանց աշխատանքն էր, ովքեր իրենց կյանքի տասնամյակները նվիրեցին անկախ պետության կառուցմանը։

Եվ այն մարդկանց հիշողությունն էր, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։ Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։ Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե Հայաստանը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է լինել մեր պետականության պատմության ձեռքբերումներից մեկը։ Բայց խաղաղությունը Երրորդ Հանրապետության մահվան վկայականը չէ։ Եվ եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, ապա այդ խաղաղությունը պետք է ներկայացվի որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, ոչ թե որպես նախկին Հայաստանի պատմական մեղադրական դատավճիռ։ Այստեղ էլ իշխանության համար կա շատ ավելի ազնիվ ձևակերպման հնարավորություն։ Կարելի էր ասել. «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Այս ձևակերպումը ոչ մեկի պատմական ինքնությունը չի ջնջում։ Բայց «չորրորդ հանրապետություն» հասկացությունը մեկ այլ իմաստ է ստեղծում։ Այն ենթադրում է, որ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։ Եվ եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը։ Սահմանադրական համակա՞րգը։ Պետական ինստիտուտնե՞րը։ Ժողովրդի որոշո՞ւմը։ Թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։ Այստեղ է, որ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Որովհետև, եթե այսօր մեզ ասում են՝ «սա է իրական Հայաստանը», վաղը մեկ ուրիշ իշխանություն կարող է հայտարարել՝ «ոչ, իրական Հայաստանը սա չէ»։ Եվ այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոխվող պատմություն։ Սա արդեն վտանգավոր է։ Որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի վարչապետ իրավունք չունի իր քաղաքական ժամանակաշրջանը վերածել Հայաստանի պատմության նոր սկզբի։ Իշխանությունները գալիս են և գնում են։ Հայաստանը մնում է։ Ըստ էության, վաղը կարող ենք հայտնվել նույն տրամաբանության մեջ, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականություն չէ։ Դա քաղաքական բրենդավորում է։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով։ Այն չի ստեղծվել որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։

Այն ստեղծվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։ Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մերն է։ Խորհրդային Հայաստանը մեր պատմությունն է։

Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։ Ու եթե որևէ իշխանություն կարծում է, թե կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն. իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։ Եվ հենց դրա համար Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարի
Ամենադիտված