Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետը պլանավորում է հայտարարել, որ կառավարությունը համաձայնել է, որ MBDA պաշտպանական ընկերությունը կարող է փոխանցել գաղտնի տվյալներ SCALP հեռահար հրթիռի բրիտանական բաղադրիչների մասին, քանի որ Ուկրաինան և Ֆրանսիան պլանավորում են տեղական հավաքման գծեր ստեղծել Ուկրաինայում», - նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բըրնհեմը այսօր այցով կժամանի Կիև։
SCALP-ը (բրիտանական Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը) օդային թևավոր հրթիռ է, հագեցած է տուրբառեակտիվ ենթաձայնային շարժիչով, ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով և GPS-ով բորտային պրոցեսորով։ Այն ընդունակ է թռչել գերցածր բարձրությունների վրա (30-40 մ)։