Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով:

Իրանական դիվանագիտության ղեկավարը սոցցանցերում դիմել է քրդերին՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել փոխադարձ անվստահություն և երկպառակություն սերմանելու փորձերից առաջ՝ հավելելով, որ Իրաքի Քրդական շրջանը որևէ արդարացում չի կարող ունենալ:

Հայտարարության համար առիթ են հանդիսացել անօդաչու թռչող սարքերի հարվածները, որոնց օգոստոսի 17-ին ենթարկվել են Էրբիլում Քրդստանի տարածաշրջանային կառավարության օբյեկտները, այդ թվում՝ վարչապետ Մասրուր Բարզանիի նստավայրը և անձնական գրասենյակը: Վերջինս շտապել է մեղադրել Իրանին՝ նրա տարածքից հարձակումներն անվանելով «անխոհեմ» և «անընդունելի», տեղի ունեցածը որակել է որպես «վտանգավոր էսկալացիա»՝ որպես «ուղիղ սպառնալիք Քրդստանի տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»:

Ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության տվյալներով՝ սահմանի իրանական կողմից արձակվել է Hadid 110 տեսակի երկու հարվածային անօդաչու թռչող սարք։ Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչպիսի եղանակով է հաջողվել պարզել սարքերի տիպը, սակայն Hadid մոդելները դասվում են իրանական արսենալի ամենաարդիական անօդաչուների շարքին։  «Դա ինքնին էական է։

Կարդացեք նաև

Շնորհիվ մեծ արագության, ցածր բարձրությունների վրա թռչելու կարողության, ինչպես նաև առաջադեմ՝ քիչ տեսանելի կոնֆիգուրացիայի ու կառուցվածքի, այս անօդաչուները հատուկ նախատեսված են լավ ամրացված հակաօդային պաշտպանությունը հաղթահարելու և կարևոր, լավ պաշտպանված թիրախներ խոցելու համար»,- նշել է Մերձավոր Արևելքում տեղակայված Geopol Labs խորհրդատվական ընկերության հիմնադիր Ռամզի Մարդինին։

Եվ Բարզանիի գրասենյակը, և հետախուզության տնօրենի տունը գտնվում են Սարի Բլինդի (Սալահ էդ Դին) բարձրադիր անկլավում, որտեղից բացվում է Էրբիլի տեսարանը: Այստեղ են բնակվում Բարզանի կլանի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում Մասրուրի հայրը՝ Մասուդ Բարզանին, որը շրջանի վարչակազմի նախկին ղեկավարն է:

Անշուշտ, թիրախն ընտրվել է «ճաշակով». հարձակումը դատապարտել է նաև Թրամփի վարչակազմի՝ Իրաքի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որը, սակայն, չի հիշատակել Իրանի մասին, թերևս, ամենևին էլ ոչ պատահական: Աբբաս Արաղչիից հետո ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հարձակումը որակել է որպես «խիստ կասկածելի» միջադեպ:

Նրա կարծիքով՝ տեղի ունեցածի հանգամանքները պահանջում են մեծ ուշադրություն և մանրակրկիտ ուսումնասիրություն:  Դիվանագետը շահագրգիռ կողմերին կոչ է արել թույլ չտալ այն ուժերի ծրագրերի իրականացումը, որոնք ձգտում են վատթարացնել Թեհրանի և Բաղդադի հարաբերությունները և խաթարել Իրանի և Իրաքի միջև առկա կապերը:

Իսկ թե որո՞նք կարող են լինել այդ ուժերը, այդ մասին՝ քիչ անց, իսկ առայժմ նկատենք, որ հարձակումը տեղի ունեցավ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Բարզանիի այն հայտարարության հաջորդ օրը, թե Էրբիլը ձգտում է հեռու մնալ ամերիկա-իրանական առճակատումից։ Ընդ որում՝ Քրդստանի շրջանն ավելի քան հազար անգամ հարձակման է ենթարկվել Թեհրանի և նրա հետ կապված իրաքյան ուժերի կողմից, ինչի մասին մենք գրել էինք ավելի վաղ:

Բացի այդ, հարվածը հաջորդել է Պենտագոնի օբյեկտից Patriot համալիրների դուրսբերմանն Էրբիլի օդանավակայանից ոչ հեռու: Ամերիկյան զորքերի ներկայությունն արդեն վաղուց տարաձայնությունների առարկա է Բաղդադի և Թեհրանի միջև: 2024 թվականի սեպտեմբերին Բաղդադի հետ կնքված համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ուժերի մեծ մասը պետք է դուրս գա Իրաքից մինչև սեպտեմբերի 30-ը: Նույն օրը պետք է զինաթափվեն Իրաքի «ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» կազմից Իրանի հետ կապված շիա զինված կազմավորումները: Որոշ դիտորդների կարծիքով՝ այդ պահանջի կատարումը խիստ քիչ հավանական է:

Իրանական ենթադրյալ հարձակման նախօրեին Axios պարբերականը հայտնել էր Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի մասնակցության մասին՝ Թրամփի վարչակազմի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով միջնորդության անհաջող փորձին:

Այս համարձակ նախաձեռնությունը ներառում էր բազմաթիվ շփումներ ամերիկացի և իրանցի պաշտոնյաների միջև՝ իրաքյան քրդերի առաջնորդի մասնակցությամբ:  Բանակցությունները տեղի են ունեցել մայիսին, և հավանական է, որ դրանց մասին տեղեկատվությունը հրապարակայնացվել է շահագրգիռ կողմերի ջանքերի շրջանակներում՝ Թեհրանին ցույց տալու Էրբիլի շահագրգռվածությունը պատերազմը դադարեցնելու հարցում:

Հայտնի է, որ Բարզանին կապեր է պահպանում Իրանի ղեկավարության հետ: Նա ներկա է գտնվել հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը և տիրապետում է պարսկերենին: Այնուամենայնիվ, նրա ընտանիքին պատկանող համալիրի վրա հարձակումները ցույց են տալիս, որ նույնիսկ այդպիսի կապերը նրան պաշտպանություն չեն ապահովում:

Հայտնի է՝ Թեհրանում պահանջում են Իրաքի սահմանակից տարածքներից (ներառյալ՝ Քրդական ինքնավար մարզը) հեռացնել զինված քրդական խմբավորումների զինյալներին:  «Էպիկական կատաղություն» առաջին գործողություններում Թրամփը կոչ արեց իրանցի քրդերին աջակցել ամերիկյան և իսրայելական ուժերին իրանական ռեժիմը տապալելու հարցում, և անմիջապես հետևեցին լցոնումները՝ որոշ ջոկատների կողմից զենք փոխանցելու համար՝ ԿՀՎ-ի և Մոսադի միջոցով:

Իրանի արևմտյան շրջաններում քրդական բնակչությամբ անվտանգության ուժերի օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային հարվածներն այդ պնդումներին լրացուցիչ համոզչություն են հաղորդել:  Իրանը պատասխանել է սեփական հարձակումների շարունակական շարքով՝ ինչպես անմիջապես իր տարածքից, այնպես էլ՝ Իրաքի «դաշնային» մասում իր դաշնակից զինված խմբավորումների օգնությամբ:

Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ Իրաքյան Քուրդիստանում գտնվող իրանական վեց հիմնական քրդական կազմակերպությունները միավորվել են ընդհանուր ղեկավարության ներքո և հանդես են գալիս իրանական ռեժիմի տապալման օգտին:

Խոսքը, այսպես կոչված, իրանական Քուրդիստանի քաղաքական ուժերի կոալիցիայի մասին է, որի կազմում, ըստ Al Monitor-ի, առանձնանում է, այսպես կոչված, «Քուրդիստանի ազատության կուսակցությունը»՝ ծնունդով Սակքեզլու Հուսեյն Յազդանփանի գլխավորությամբ («քրդական Ստալին» մականունով): Ի տարբերություն այլ կազմակերպությունների, այն կողմ է քրդերի բնակության տարածաշրջանն Իրանից անջատելուն:

Յազդանփանը, ի տարբերություն քրդական այլ առաջնորդների, ակտիվորեն կոչ է անում Իսրայելին միջամտել Իրանի դեմ առճակատմանը՝ հանդես գալով որպես «ռազմավարական գործընկերներ»։ Ավելի վաղ նա բազմիցս արտահայտվել է քրդերի և Իսրայելի ջանքերը որպես «ռազմավարական գործընկերներ» Իրանի դեմ միավորելու օգտին:

Իր հերթին, Նեթանյահուի ռեժիմը նույնպես ուժեղացրել է քրդերի հրապարակային աջակցությունը:  Արտասահմանյան և իսրայելական որոշ լրատվամիջոցներ հաղորդագրություններ էին հրապարակում Իրանում քրդական խոշոր ապստամբություններ հրահրելու ենթադրյալ ծրագրերի մասին, որոնք, ի վերջո, իբր հետաձգվել էին: Հատկանշական է ոչ միայն «Քուրդիստանի ազատության կուսակցության» առաջնորդի բարյացակամ վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, այլև այն հանգամանքը, որ նա շարունակում է բացահայտորեն նման տեսակետներ արտահայտել՝ գտնվելով Իրաքյան Քուրդիստանի իր կենտրոնակայանում:

Եթե հավատանք իրազեկ աղբյուրներին՝ Յազդանփանին բազմիցս քննադատել են նման հրապարակային հայտարարությունների համար, սակայն, եթե տեղական իշխանություններն իսկապես մտադրվեին լռեցնել նրան, դա անելը դժվար չէր լինի, քանի որ նա կախված է նրանց հյուրընկալությունից և, հավանաբար, ֆինանսական աջակցությունից:

Որոշ տվյալներով՝ Իրանում քրդական ակտիվիզմն ապակառուցողական հուն տեղափոխելու գաղափարը «ծագել է ոչ թե Լանգլիում, այլ Թել Ավիվում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Մոսադը» մշակել են քուրդ աշխարհազորայիններին որպես ցամաքային տարր օգտագործելու հայեցակարգ՝ ուժ, որը կարող է թափանցել Արևմտյան Իրանի խորքերը հենց այն պահին, երբ ռեժիմի ուշադրությունը, ռեսուրսները և հրամանատարական կառուցվածքն առավելագույնս կթուլանան ավիահարվածներից»:

Հաշվի առնելով քրդերի համար անցյալի բացասական փորձը՝ այս արկածախնդրությունը կանխատեսելիորեն ձախողվեց, սակայն, տեսանելի է, աղմկահարույց ահաբեկչությունների և դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների տեսքով ռեցիդիվներն ավելի քան հնարավոր են, և ոչ մի կերպ չի կարելի բացառել հերթական սադրանքների հավանականությունն ուրիշի դրոշի ներքո:

Ալեքսանդր Գրիգորև

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներըԳազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված