Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ ընդհանուր $78,1 մլն-ից մինչև $263,1 մլն ծավալով։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կառավարական էթիկայի գրասենյակի հրապարակած ֆինանսական հայտարարագիրը, գրում է Bloomberg գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, փաստաթղթում նշված է ավելի քան 550 գնման և ավելի քան 450 վաճառքի գործարք։ Ամենախոշոր գործարքների թվում են Berkshire Hathaway, Visa և Mastercard ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերումները՝ յուրաքանչյուր դիրքով առնվազն $1 մլն-ի չափով։ Բացի այդ, Թրամփը գնել է նաև Cintas, Coinbase, Palantir և այլ ընկերությունների բաժնետոմսեր։

Ամենախոշոր առանձին գործարքը դարձել է հունիսի 22-ին Vanguard բորսայական ֆոնդի բաժնետոմսերի վաճառքը՝ $5 մլն-ից մինչև $25 մլն գումարով։

Հայտարարագրում նշված են ոչ թե գործարքների ճշգրիտ գումարները, այլ կանոններով նախատեսված միջակայքերը։ Այսպես, հունիսի 18-ին Թրամփը ձեռք է բերել Berkshire Hathaway-ի բաժնետոմսեր՝ $1 մլն-ից մինչև $5 մլն գումարով, իսկ մի քանի օր անց վաճառել է այդ արժեթղթերի մի մասը։ Նույն օրը նա վաճառել է Meta-ի բաժնետոմսեր՝ $1–5 մլն-ի չափով, իսկ ավելի ուշ կրկին ձեռք է բերել ընկերության արժեթղթերը։

Հետաքրքրություն է ներկայացնում նաև Palantir-ի հետ գործարքների շարքը։ Թրամփը հունիսի 3-ին գնել է ընկերության բաժնետոմսեր՝ $1001-ից մինչև $15 հազար գումարով, ապա հունիսի 16-ին վաճառել է դրանք $15–50 հազարով, իսկ հունիսի 18-ին՝ ևս մեկ խմբաքանակ՝ $500 հազարից մինչև $1 մլն գումարով։ Դրանից հետո հաջորդել են նոր գնումներ հունիսի 23-ին և 24-ին։

Խոշոր գործարքների մի մասը համընկել է ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության հետ կապված իրադարձությունների շրջանին։ Մասնավորապես, հունիսի 18-ին՝ հակամարտության դադարեցման մասին միջանկյալ համաձայնագիրը Թրամփի կողմից ստորագրվելու հաջորդ օրը, նրա ներդրումային հաշիվները միաժամանակ գնում էին մի արժեթղթեր և վաճառում՝ մյուսները։ Սա կրկին ուշադրություն է հրավիրել շահերի հնարավոր բախման հարցի վրա։

Սպիտակ տունը պնդում է, որ Թրամփը և նրա ընտանիքի անդամները հնարավորություն չունեն ազդելու պորտֆելի կառավարման վերաբերյալ որոշումների վրա։ Վարչակազմի վկայությամբ, ակտիվները կառավարում են անկախ ֆինանսական կառույցներ, որոնք օգտագործում են ավտոմատացված համակարգչային մոդելներ՝ ինդեքսներին հետևելու համար։

Միևնույն ժամանակ, Թրամփի ներդրումային հաշիվների ակտիվությունը չի սահմանափակվել միայն հունիսով։ 2025 թվականին դրանք իրականացրել են ավելի քան 21 հազար գործարք՝ ընդհանուր $600 մլն-ից մինչև $1,86 մլրդ ծավալով։ Որոշ դեպքերում նույն արժեթղթերի գնումն ու վաճառքը տեղի են ունեցել նույն օրվա ընթացքում։

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներըԳազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված