ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոչ են արել արագ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի առաջնորդի մամուլի ծառայությունը՝ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։
«Նախագահներն ընդգծել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե հինգ տարի շարունակվող հակամարտության բանակցային լուծում գտնելու անհապաղ անհրաժեշտությունը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։