ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։