Վրաստանը հերքում է, որ վերջին 24 ժամում ՌԴ 20 հազար քաղաքացի է անցել Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղեկությունները, թե վերջին 24 ժամվա ընթացքում Լարսի միջազգային սահմանային անցակետով Վրաստան է մուտք գործել 20,000 Ռուսաստանի քաղաքացի, կեղծ է։
«Տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկատվություն, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լարսի մաքսային անցակետով Վրաստանի սահմանը հատել է 20,000 Ռուսաստանի քաղաքացի... Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ծառայում է որոշակի շահագրգիռ կողմերի կողմից ապատեղեկատվության տարածմանը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այս անցակետով Վրաստանի սահմանը հատել է տարբեր երկրների 7,880 քաղաքացի։ Ընդգծվում է, որ սա միայն Ռուսաստանի քաղաքացիներին չի վերաբերում։
«Մենք կոչ ենք անում... ձեզ զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից», - ասվում է հայտարարության մեջ։