Քենիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 19-ին Քենիայի հյուսիսում գտնվող Սամբուրու շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են այնտեղ գտնվող բոլոր 7 անձինք։ Զոհերի ինքնությունն ու քաղաքացիությունը դեռևս ճշտվում են։ Աղետը տեղի է ունեցել Օլոլոկվե լեռան ստորոտին՝ դժվարամատչելի տարածքում։ Կործանումից հետո տարածքում հրդեհ է բռնկվել և թանձր ծուխ է բարձրացել։
Տեղանքի խիստ բարդ ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել դրոններ կիրառել վթարի հստակ վայրն ու հետևանքները գնահատելու համար։
Քենիայի տրանսպորտի նախարարության ավիացիոն պատահարների հետաքննության բաժինն արդեն սկսել է պաշտոնական հետաքննություն՝ պարզելու կործանման հստակ պատճառները։