Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցի ռազմական փորձագետ և պահեստազորի զինվորական Ադալեթ Վերդիևը (Ədalət Verdiyev) սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Սյունիքի՝ «Զանգեր» կոչվող տեղանքից՝ ներկայացնելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական թեզերը։

Վերդիևը տեսանյութին կից գրել է, թե իբր Հայաստանի քաղաքացին «Զանգեզուրի միջանցքի» անցման տարածքից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին միջանցքի բացման առթիվ, իսկ այդ «շնորհավորանքը» դրական արձագանք է ստացել Հայաստանի հասարակության շրջանում։ Նա նաև պնդել է, թե քաղաքացիները Հայաստանի իշխանություններին կոչ են անում հնարավորինս արագ ապահովել միջանցքի բացումը։

 Սակայն այս պնդումների հիմքում որևէ անկախ հաստատված փաստ չի ներկայացվում։
 
Ավելին՝ հրապարակման բովանդակությունը, ինչպես նաև դրա շուրջ ադրբեջանական տեղեկատվական դաշտում ձևավորվող արձագանքները, հարց են առաջացնում՝ արդյո՞ք գործ ունենք ոչ թե Սյունիքում տեղի ունեցած իրական հանրային տրամադրությունների, այլ դրանք ներկայացնելու և մեկնաբանելու նպատակային փորձի հետ։
 
MediaHub-ի հետ զրույցում սյունեցի Էռնա Հարությունյանը ադրբեջանցի փորձագետի այցը դիտարկում է նաև ավելի լայն համատեքստում։

Նրա խոսքով՝ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել TRIPP նախագծի շրջանակում, կարող է ունենալ նաև տեղեկատվական բաղադրիչ։ «Փաստորեն միայն մասնագետներ չէին եկել, այլ նաև մեծ լսարան ունեցող գործիչներ, որպեսզի ադրբեջանական թեզերը հրամցնեն նաև հայ հանրությանը»,- նշում է մեղրեցի կինը։ Նրա գնահատմամբ՝ հատկապես ուշագրավ է այն պնդումը, թե իբր տեղի բնակիչները դրական են վերաբերվում «միջանցքի» գաղափարին։

«Ադրբեջանցի փորձագետի հրապարակման մեկնաբանությունները հակառակ պատկերն են ցույց տալիս։ Ինչ վերաբերվում է նրան, թե իբր սյունեցիները ողջունել են ադրբեջանցիներին, կարծում եմ՝ պարզից էլ պարզ է՝ մանիպուլյացիա է։ Այդ հրապարակված տեսանյութի մեկնաբանությունները կարդում ես, մտածում՝ լավ, սրանց հետ ի՞նչ հարևանություն։ Ինչքան վատ բառ գիտեն՝ գրում են, ու բոլորը հիմնականում նույն տեքստով ու բառապաշարով․ «Մենք կվերադառնանք մեր հայրենիք», «Զանգեզուրը՝ Ադրբեջան է», «Մենք կհասնենք մինչև Երևան, տեր կկանգնենք մեր պապական հողերին»։ Սրանց հետ ի՞նչ միջանցք»,- ասում է նա։
 
Այս ֆոնին ադրբեջանական հրապարակումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հերթական քարոզչական նյութ, այլև որպես փորձ՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի ձևակերպումները ներկայացնել որպես Հայաստանի հասարակության ներսում ընդունելի կամ նույնիսկ ցանկալի օրակարգ։

Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքը և որոշել այն հատվածները, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն ակնկալում է՝ հայկական կողմը չի ձգձգի գործընթացը՝ պնդելով, որ նախագիծը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։
 
Հետևաբար, Սյունիքից հրապարակված տեսանյութի դեպքում ուշադրության կենտրոնում է ոչ միայն այն, թե ով է նկարահանվել Հայաստանի տարածքում, այլև այն, թե ինչ ուղերձ է փորձ արվում այդ տեսանյութով փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին։

Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը Մակրոնը ստորագրել է Ֆրանսիայում էվթանազիան օրինականացնող օրենքը Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը Ուկրաինացի երգչուհին իր երևանյան համերգի ժամանակ ամաչեցրել է ՓաշինյանինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հայաստանի Ռուսաստան արտահանումը վերադարձնելու հնարավորությունները արագորեն նվազում ենՄահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանինԵՄ-ն մեր քաղաքական իրավունքները առուծախի է վերածել Նիկոլի աթոռի ոտքերը պահելու համար. Աննա Մկրտչյան Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում Մոսկվա և Բաքու. Ալիևը կանխատեսում է ճգնաժամ Հայաստանում, Գալուզինը սահմանում է ընտրության դեկտեմբերյան վերջնաժամկետՆավթի գներն աճել են Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է Թուրք-ադրբեջանական անդունդ. Փաշինյանը վայելում է ընդդիմությանը ծաղրելըԱրարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Հայկական ընդդիմությունը համաձայնել է համագործակցել Բաքվի հետՈւկրաինան հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի վրա Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը. պատմության այս օրը (19 օգոստոս)Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ» Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից. Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը
Ամենադիտված