Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն այն է, որ Իրանը ոչ մի հանգամանքում միջուկային զենք չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Համար մեկ նպատակը կա ու միշտ կլինի այն, որ Իրանը ոչ մի հանգամանքում, ոչ մի ձևով ու ոչ մի տեսքով միջուկային զենք չունենա։ Շնորհակալություն այս հարցին ուշադրության համար», – գրել է ԱՄՆ նախագահը։