Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կանչել է Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյին այն բանից հետո, երբ Տոկիոն բողոք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իթուրուպ կատարած այցի կապակցությամբ, սակայն դեսպանատանը «շփոթվել են» և ասել, որ դիվանագետը չի կարողանա այցելել արտաքին գործերի նախարարություն ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ էլ 17-ին՝ առանց հստակ բացատրելու պատճառը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք իմացանք, թե ինչպես են տիկին Տակաիչին, նրա արտգործնախարարը որակել մեր նախագահի այցը սեփական հողին, սեփական քաղաքացիների մոտ, մենք անմիջապես կանչեցինք Ճապոնիայի դեսպանին։ Մեզ ոչ այնքան հստակ պատասխանեցին դեսպանատնից, նրանք շփոթվեցին, իսկ հետո բացատրեցին, որ դեսպանը չի կարողանա ո՛չ ուրբաթ՝ օգոստոսի 14-ին, ո՛չ էլ երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, այսինքն՝ այսօր, որ նա կամ Մոսկվայում չէ, կամ իրեն լավ չի զգում։ Մենք այդպես էլ չհասկացանք դա»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Պուտինի՝ Իթուրուպ կատարած այցի կապակցությամբ ճապոնական կողմի հայտարարած բողոքին Մոսկվայի արձագանքի մասին

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ճապոնական կողմի նման պատասխանը զարմանք է առաջացնում, քանի որ պարոն դեսպանը հայտնի է իր չմարող եռանդով։

«Նա այստեղ է ժամանել մի քանի տարի առաջ և անընդհատ ինչ-որ տեղ ակտիվություն է ցուցաբերում, փորձում է ինչ-որ մեկի հետ հանդիպել»,- նկատել է նախարարը։

Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել է, որ վերջերս Մուտոն առանց համաձայնեցման, նույնիսկ առանց նախարարությանը տեղեկացնելու բերել է գործարարների ինչ-որ պատվիրակություն, անհասկանալի է, թե ինչ օրակարգով, անհասկանալի է, թե ում հետ էր պլանավորում հանդիպել։

«Բայց արդյունքում նրանց հետ հանդիպել են և՛ մեր նախարարության, և՛ Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչները: Բայց հանկարծ սկսեց պարզվել, որ այցի ավարտին պարոն դեսպանը կազմակերպել է ինչ-որ անհասկանալի աշխատանքային խումբ, հետո նրանք սկսեցին հրաժարվել»,- հստակեցրել է Լավրովը: 

«Այսինքն՝ նման չմարող եռանդի դեպքում այն, որ մարդու մոտ առողջության հետ կապված լավ չի եղել, երբեմն պատահում է։ Բայց ամեն դեպքում մենք պարոն դեսպանին կանչել ենք։ Նա պետք է գա ԱԳՆ, և մենք կխոսենք թե՛ ճապոնական ղեկավարության պահվածքի մասին՝ նախագահ Պուտինի՝ ռուսական Իթուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ, թե՛ այն մասին, թե ինչպես դեսպանը պետք է կառուցի իր աշխատանքը ընդունող երկրում՝ հարգելով և՛ նրա օրենքները, և՛ այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն արտասահմանյան դիվանագետների համար այդ երկրում, տվյալ դեպքում՝ Ռուսաստանում»,- նշել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Պուտինն ավելի վաղ ժամանել էր Սախալինի մարզ, որտեղ նախագահն աշխատանքային հանդիպում է անցկացրել մարզի նահանգապետ Վալերի Լիմանրենկոյի հետ, իսկ Իթուրուպ կղզում նա ծանոթացել է մի շարք սոցիալական օբյեկտների աշխատանքին։

Ավելի ուշ Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Պուտինի՝ Իթուրուպ կատարած այցի կապակցությամբ, որը հարավային Կուրիլների մյուս երեք կղզիների հետ միասին Տոկիոն համարում է իրենը, թեև դրանք Երկրորդ համաշխարհայինի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ, և Մոսկվայի դիրքորոշմամբ՝ ՌԴ ինքնիշխանությունը դրանց նկատմամբկասկածի ենթակա չէ։

Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Nissan March»-ն ու «BMW X5»-ը Ուկրաինան սկսել է սեփական կառավարվող ավիառումբի արտադրությունը ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Արթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողաթյուններ կատարող անձանց ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Վրաստան և Հայաստան. Ո՞րն է ավելի լավ գաստրոնոմիկ ճանապարհորդության համարԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ». Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը Փաշինյանը ռիսկի է դիմում ամեն ինչով. Հայաստանը Ռուսաստանի փոխարեն գազ է ուզում Իրանից և ԱդրբեջանիցԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Զինծառայողի դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Ռուսաստանից արտաքսել են Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին Կասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամաս Հայ քաղաքացիներին կարգելվի սովորել Ստամբուլի դպրոցներում«Բարսելոնան» այս շաբաթ կներկայացնի Ռոդրիին Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան. հայտնի են տրանսֆերի և պայմանագրի նոր մանրամասները Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի «Հայաստանը կատակների տրամադրություն չի ունենա». Գնահատվում են Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքներըLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Շիրակի մարզի Ամասիա համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. կա զnհ և վիրավnրներ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ Կդառնա՞ Փաշինյանը Հայաստանի «Զելենսկին»Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Գազայի որոշ բնակիչներ արժանի չեն ապրելու Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնադլու Քանի՞ ժամ բացակայելու դեպքում աշակերտը քննություն է հանձնում բոլոր առարկաներից Միջնորդները և Խաղաղության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու նրան պահպանել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը. ՀԱՄԱՍ Վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը. պատմության այս օրը (17 օգոստոս)Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փրկարարները Գյումրիում օպերատիվ արձագանքել են քամու և ջրալցումների հետևանքով առաջացած դեպքերին Կանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Միացյալ Նահանգներին հանդարտացնելու համար Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը Ինդոնեզիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է
Ամենադիտված