Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աշնանը ես կներկայացնեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող անձանց, ձեռնարկությունների և կազմակերպությունների թիվը միանգամից կաճի մեկ երրորդով»,- ասել է Կալլասը ։
Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության հարցում կմոտենան՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատում վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի համապատասխան օրինագծի համաձայնեցմանը։
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերջին՝ 21-րդ փաթեթն ընդունել է հուլիսին։ Նոր պատժամիջոցների փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանի համար ԵՄ սև ցուցակն աճել է հասնելով 3,1 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը բացարձակ ռեկորդ է Եվրամիության պատժամիջոցային պրակտիկայում։