Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստորագրելով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, փաստացի ճանաչել է «դիմադրության առանցքի» գոյությունը, հաղորդել է Mehr-ը։

Շաբաթ օրը Թեհրանում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Ղալիբաֆը խոսել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքի մասին և հայտնել, որ քննարկումների ընթացքում Վաշինգտոնը փորձել է հասնել այն բանին, որ Թեհրանը հրաժարվի հրթիռային և միջուկային ծրագրերից, դիմադրության ուժերին աջակցելուց և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։

Ղալիբաֆի խոսքով՝ 15 կետից բաղկացած սկզբնական փաստաթուղթը ներառում էր պահանջներ այս բոլոր հարցերի վերաբերյալ, սակայն ի վերջո Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որը, ինչպես պնդում է իրանցի խոսնակը, փաստացի նշանակում էր «դիմադրության ճակատի» ճանաչում։

Ղալիբաֆը նաև բացատրել է ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների դադարեցման պատճառները։ Նրա խոսքով՝ Թեհրանը դադարեցրել է երկխոսությունն Իսրայելի կողմից Լիբանանի դեմ հարվածների շարունակումից հետո, որոնք, ինչպես պնդում է իրանական կողմը, խախտել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Խոսնակի խոսքով՝ վերջին կետը Բեյրութի Դահիա շրջանի դեմ իսրայելական հարվածն էր, որի հետևանքով զոհվել են «Հեզբոլլահի» հետախուզության ղեկավարը և նրա ընտանիքի անդամները։ Դրանից հետո Իրանը նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխան հարված հասցնել ամբողջ տարածաշրջանին, եթե Իսրայելը կրկին ռազմական գործողությունների դիմի։

Ղալիբաֆը նաև մեղադրել է ԱՄՆ-ին իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Նրա խոսքով՝ Թրամփի հրապարակումը, որտեղ շրջափակման վերացումը կապվում էր Հորմուզի նեղուցի բացման հետ, ստիպել է Թեհրանին պահանջել Վաշինգտոնից շտկել այդ պնդումը, քանի որ Իրանը, ինչպես հայտարարել է խոսնակը, նման բանի երբեք չի համաձայնել։

Մեկնաբանելով Թրամփի՝ Հորմուզի նեղուցի մասին բազմակի հայտարարությունները՝ Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «մարտական դիվանագիտության» տարատեսակ։

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներըԳազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված