Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայի արևմտյան մասում գտնվող Հյուսիսային Սումատրա նահանգում 6,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել. Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 173 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:54-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:54-ին)՝ 209 000 բնակչություն ունեցող Պեմատանգսիանտար քաղաքից ութ կիլոմետր դեպի արևմուտք։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել էր Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մերձակայքում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 38-ի։