Արաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա-Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Ըստ տեղեկությունների՝ բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ «Tesla»-ի վարորդը դատախազ է։