Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մտադրված է Միացյալ Նահանգներին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել իրանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
«Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը՝ իրանի ժողովրդի անօտարելի իրավունքների պաշտպանության հետ մեկտեղ, մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը ագրեսորներին հակազդելու գործում։ Հետագայում մենք ձգտելու ենք իրավական պատասխանատվության ենթարկել իրանի քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ կատարված հանցագործությունների համար», - ասել է նա։