ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած խաղում Լուիս Էնրիկեի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի լիգայի գավաթակիր, անգլիական «Աստոն Վիլայի» նկատմամբ։
20-րդ րոպեին հաշիվը բացեց 25-ամյա Խվիչա Կվարացխելիան։
45-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 17-ամյա անգլիացի հարձակվող Բրայան Մաջոն։
61-րդ րոպեին ՊՍժ-ի հաղթական գոլի հեղինակը դարձավ 21-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն։