Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ հակամարտությունում ռազմավարության բացակայությամբ, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները,հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ես այս իրավիճակից ելք չեմ տեսնում», - պարբերականին հայտարարել է իրազեկ ամերիկացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ նախագահի թիմը հիմնովին չի հասկանում Իրանի կառավարությունը։
Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի նախկին խորհրդական Էլիոթ Աբրամսը պարբերականին հայտնել է, որ ներկայիս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, իսկ վարչակազմը ցուցադրում է անվստահություն և անկարողություն։ Նմանատիպ գնահատական է հայտնել Պենտագոնի նախկին պաշտոնյա Դեն Շապիրոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ինքն իրեն քշել է փակուղի, որտեղ մնացել են բառացիորեն միայն վատ տարբերակներ։
Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տունը մինչ օրս չի կարողացել որոշել, թե հստակ ինչն է համարվելու հաղթանակ հակամարտությունում, և անընդհատ փոխում է իր նպատակները։ Նշվում է, որ վարչակազմի նախնական նպատակը Իրանի ապամիջուկայնացումն էր, սակայն այժմ առաջնահերթություն է դարձել Հորմուզի նեղուցից իրանական շրջափակման հանումը։
Թրամփը նախկինի պես նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը, սակայն իրեն է պահում գործողությունների բոլոր տարբերակները, պարբերականին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական շրջանակներում ձևավորվել են երեք հիմնական խմբեր՝ ռազմական հարվածների կողմնակիցները, դեէսկալացիայի կողմնակիցները և նրանք, ովքեր առաջարկում են պահպանել ծովային շրջափակումը։ Սակայն այդ մոտեցումներից և ոչ մեկը հաջողություն չի երաշխավորում, ասվում է նյութում։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը, Մերձավոր Արևելքում միջնորդների մասնակցությամբ, փորձեր են ձեռնարկում համաձայնեցնել նոր գործարքի պայմանները՝ հակամարտությունն ավարտելու համար։