«Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն այժմ հակառուսական դիրքորոշում է պահպանում Արևմուտքին հաճոյանալու և անհապաղ օգուտներ ստանալու համար: Նախկին արտգործնախարար Արա Այվազյանն է նման կարծիք հայտնել «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է news.mail.ru–ն:
«ՀՀ ներկայիս իշխանությունները, անհապաղ շահույթ կամ քաղաքական նպատակահարմարություն փնտրելով, այս քայլին են դիմել հայտարարելով, որ Հայաստանը հեղափոխությունից անմիջապես հետո դարձել է ժողովրդավարության բաստիոն: Մենք մեր մոտ ունենք մի շատ ինքնատիպ դերասան, ով ասել է, որ ժողովրդավարության բաստիոնի փոխարեն Հայաստանը դարձել է «Ժողովրդավարության Բաստիլ», - եզրափակել է նախկին հայ դիվանագետը:
Արևմուտքում ժողովրդավարությունը կապված է հակառուսական կողմնակալության հետ, նշել է նախկին ՀՀ արտգործնախարարը, և դրանք հենց այն պատմություններն են, որոնք ԵՄ-ն ակտիվորեն առաջ է մղում բոլոր հանրապետություններում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am