Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանի կողմից հրթիռների արտադրությունը գերազանցում է հակառակորդին հարվածներ հասցնելու համար դրանց օգտագործումը։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։
«Այն հրթիռների քանակը, որոնք մենք արտադրում ենք ամեն օր, ավելին է, քան այն քանակը, որը մենք արձակում ենք։ Այդքան մեծ երկրում մենք կարող ենք դրանք արտադրել ցանկացած վայրում»,- ասել է նա PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ վստահեցնելով, որ Թեհրանն ունի հրթիռների արտադրության բազմաթիվ տարբերակներ:
«Նույնիսկ եթե այս պատերազմը ձգվի տարիներ, Իրանը հրթիռներ է թողարկելու»,- ընդգծել է նա։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ եթե Իրանում հրթիռներ չմնան, այն կդառնա ավելի վտանգավոր Ամերիկայի համար։
«Ամերիկան հազարավոր տնտեսական շահեր ունի ամբողջ աշխարհում, և դրանցից բոլորը հեշտ է քանդել»,- սպառնացել է նա։