NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել
ՍՊՈՐՏ«Մինեսոտա Լինկսի» խաղացող Կայլա Մաքբրայդը 3 միավորանոց նետումների ռեկորդ է սահմանել Բասկետբոլի կանանց ազգային ասոցիացիայում, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:
«Դալաս Ունգզի» դեմ հաղթական խաղում ամերիկուհին կատարել է 3 միավորանոց 10 դիպուկ նետում: Մաքբրայդը վաստակել է 43 միավոր և օգնել «Մինեսոտա Լինկսին» հաղթանակի հասնել 103:90 հաշվով: Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների նախորդ ռեկորդը 9 դիպուկ նետում էր: