Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին մտել է ոստիկանապետի մոտ, ծեծել եւ կծել է նրա խորհրդականին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի բնակիչ Արմեն Խալոյանը դատապարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Քաղաքացին պատմում է, որ սա սուտ է, իրականում ոստիկաններն են իրեն ծեծել, իսկ իր հանցանքն ընդամենը այն է եղել, որ, հանիրավի զրկվելով բնակարանից, փորձել է դիմել պատկան մարմիններին։ Գործի հանգամանքներում չխորանանք, մանավանդ, որ Արմեն Խալոյանն արդեն ազատվել է, եւ կալանավայրում անցկացրած ժամանակը հետ չի դառնա։ Ավելի հետաքրիր է այն, որ այս պատմության գլխավոր հերոսը ոստիկանության աշխատակազմի ղեկավար, ոստիկանությունում ստվերային կարդինալի համբավ ունեցող Մերուժան Հակոբյանն է։ Գործով նա անցնում է որպես տուժող։

Մերուժան Հակոբյանը նաեւ անվանի հարազատներ ունի։ Նրա հայրը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն է, իսկ նրա քրոջ ամուսինը՝ Մարտի մեկի գործով հայտնի քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Ահա այսպես տաքուկ են տեղավորվում մեր պաշտոնյաներն ու նրանց զավակները՝ ՀՀ հարկատուների հաշվին իրենց համար դրախտային կյանք եւ լիարժեք ամենաթողություն ապահովելով։ Մեր ձեռքն ընկան սույն տուժողի ցուցմունքները Խալոյանի դեմ։ Դրանք կարդալով՝ ապշում ես, թե ինչպես է Շվարցենեգեր Խալոյանը կարողացել միայնակ մտնել ոստիկանական բաժանմունք, բոլորին հայհոյել, կոպտել, հարվածել, վերջում էլ ինքն իրեն ծեծել ու վնասվածքներով հայտնվել բանտում։


Մերուժան Հակոբյանի ցուցմունքներից հետեւում է, որ նա (2012 թվականին, երբ կատարվել է դեպքը, Մերուժան Հակոբյանը ոչ թե աշխատակազմի ղեկավար էր, այլ խորհրդական՝ Ս․Ս․) 2012թ. հոկտեմբերի 25-ին իր համար նստած է եղել իր աշխատասենյակում, մեկ էլ ընդունարանից զանգել, ասել են, որ մի քաղաքացի ուզում է իրեն տեսնել։

Իջել է ընդունարան ու տեսել է Խալոյանին, որն «ագրեսիվ էր տրամադրված» եւ պահանջում էր ընդունելություն ոստիկանության պետի մոտ։ Ոստիկանապետի խորհրդականը «կուլտուրական» ճշտում է կատարել, թե արդյոք ինչ նպատակով է քաղաքացին ընդունելություն պահանջում, «որից հետո Ա. Խալոյանն սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ ոստիկանության պետի, ոստիկանության եւ իր հասցեին»։

Խալոյանին ոչ Մերուժան Հակոբյանի մեղմ ձայնն է հանգստացրել, ոչ նրա քաղաքավարի հորդորները։ Նա ավելի ու ավելի է կատաղել, գոռացել է, սեռական հայհոյանքներ տեղացել ոստիկանի գլխին, եւ այդտեղ ներս են մտել այլ ոստիկաններ եւ «ոստիկանուհիներ», եւ բոլորը տեսել են, որ կատաղած, խելագարված քաղաքացին քաշքշում է Մերուժան Հակոբյանին, հայհոյում է, ծեծում է նրան։ Տեսնելով, որ քաղաքացին ոչ մի կերպ չի հանգստանում, Վովայի խորհրդականը փախել է դռան մոտ, «Ա. Խալոյանը քայլել է իր հետեւից եւ, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ընդունարանի աթոռների վրա։

Ընկնելու պատճառը նրա ոչ սթափ վիճակն է եղել, նրա վրայից ալկոհոլի սուր հոտ է եկել։ Օգնելու համար անմիջապես մոտեցել է Ա. Խալոյանին եւ նկատել է, որ նա վնասել է շրթունքը։ Դրանից հետո Ա. Խալոյանը հարձակվել է իր վրա, վիրավորել եւ հայհոյանքներ է տվել, հրել ու քաշքշել է իրեն, որի ընթացքում մեկ անգամ ձեռքով հարվածել է եւ կծել է իր դեմքի աջ հատվածը»։

Նորանոր ոստիկաններ են եկել՝ կատաղած, բոլորին կծող ու հայհոյող քաղաքացուն հանգստացնելու՝ Սամվել Ներսեսյանը, Մհեր Մխիթարյանը, Գոռ Դանիելյանը, բայց իզուր՝ քաղաքացին նրանց էլ է վիրավորել ու կծոտել։ Ահա այսպես, մոտ 20 րոպեով խաթարվել է մեր քաջարի ոստիկանների աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հանցագործ է այդ ընթացքում ազատություն ստացել, քանի գործ կարող էր բացահայտվել, քանի միջադեպ կարող էին կանխել, եթե չլիներ այդ խելագար, կծան Շվարցենեգեր Խալոյանը։

Զարմանալի չէ, որ հետագայում, դատաքննության ժամանակ ՍԴ աշխատակազմի ղեկավարի որդու՝ Գասպարյանի խորհրդականի ցուցմունքներից շեղումներ չեն եղել։ Դատավճռով արձանագրվել է, որ Խալոյանը «ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ․ Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տեւողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը»։ Կալանավայրում Խալոյանն անցկացրել է 5 տարի եւ օրերս դուրս է եկել այնտեղից՝ անտուն, առանց փաստաթղթերի, չարացած։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ Նյութի աղբյուրը `
- See more at: http://hartak.am/arm/n-61934#sthash.S9yUWYcI.dpuf

Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հայաստանում հիստերիա է բռնկվել Ռուսաստան բանջարեղենի և կոնյակի ներմուծման արգելքի շուրջ. «Դուք մեզ կաղաչեք»Ազարով. Հայաստանում պատրաստվում է ուկրաինական սցենարի մոդելով գունավոր հեղափոխությունՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երկու աթոռի վրա նստելը ձախողվեց. Հայաստանը զրկվեց Եվրասիական միությունում անվտանգության պատրանքիցԵրևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում Ռուսաստանի համար ողբերգություն. Ինչպես են հայկական ընտրությունները վերածվել կրկեսի, երևանյան ոճի անօրինականություններըԱրյան դոնորների համաշխարհային օր. պատմության այս օրը (14 հունիս)ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին ԱԱ-2026․ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ ջախջախեց Պարագվային «Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են հարավային Լիբանանի վրա Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Shamshyan Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա Երևան-Սևան մայրուղում կայծակի հարվածելու պահը (տեսանյութ) Էդուարդ Իլոյանը դարձել է «ՏԷՖԻ» մրցանակի եռակի դափնեկիր
Ամենադիտված