Հայտնաբերվեց 10 տարեկան տղայի ներկայությամբ քեռուն դանակահարելու մեջ կասկածվող գյումրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է հուլիսի 9-ին Գյումրու «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին։
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, կասկածյալը 21-ամյա Կ․Հ-ն է, որը Գյումրու Շչեդրինի փողոցում վիճաբանել, այնուհետ կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել Ս․Հ-ի կրծքավանդակին։ Վերջինս Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ։
Հուլիսի 9-ին, ժամը 20-ին ոստիկանության «Մուշ»-ի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել այս մասին, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։
Ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության «Մուշ»-ի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք հասցրել Ս․Հ-ին։ Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասներն՝ այստեղ