Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները պատրաստում են լայն ռազմավարություն նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված ընկերությունների և ֆինանսական կառույցների նկատմամբ հետաքննություններ անցկացնելու համար՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո կուսակցության իշխանության վերադառնալու դեպքում նրա իմպիչմենտի ընթացակարգն անմիջապես սկսելու փոխարեն, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ չորս աղբյուրների։

Նրանց վկայությամբ, Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավարները և հանձնաժողովների աշխատակիցները քննարկում են լսումների, ծանուցագրերի և փաստաթղթերի պահանջների կիրառումը՝ Թրամփի քաղաքական և գործարար շրջապատի հետ կապված ընկերություններից և այլ կազմակերպություններից տեղեկություն ստանալու համար։

Դեմոկրատները ակնկալում են, որ մասնավոր ընկերությունների և արտաքին ֆինանսական կառույցների գործունեության հետաքննությունը ավելի արդյունավետ կլինի, քան Սպիտակ տան հետ ուղիղ առճակատումը, որը, ինչպես սպասվում է, կդիմադրի խորհրդարանական վերահսկողությանը։

«Մենք չենք պատրաստվում սկսել իմպիչմենտ հայտարարելու նպատակով։ Ոչ ոք չի ցանկանում առաջին օրը տապալված քվեարկություն։ Գլխավորը հետաքննությունների ընթացքում ապացուցողական բազա հավաքելն է, որը թույլ կտա Թրամփին պատասխանատվության ենթարկել», — հայտարարել է Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հանրապետականներն այժմ Ներկայացուցիչների պալատում պահպանում են միայն փոքր առավելություն, մինչդեռ հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները լավ շանսեր ունեն նոյեմբերյան ընտրություններում վերականգնելու վերահսկողությունը պալատի նկատմամբ։ Հաղթանակի դեպքում նրանք հնարավորություն կստանան ուղարկել ծանուցագրեր, պահանջել փաստաթղթեր և ցուցմունքներ, անցկացնել հրապարակային լսումներ և հասնել պատասխանատվության ենթարկելու՝ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Աղբյուրները նշում են, որ դեմոկրատներն ակնկալում են, որ Սպիտակ տունը կվիճարկի կամ կանտեսի անմիջապես գործադիր իշխանությանը հասցեագրված հարցումները։ Այդ պատճառով տեղեկատվության կարևոր աղբյուր կարող են դառնալ վարչակազմի հետ աշխատող ընկերությունները, կապալառուները և ֆինանսական կառույցները։

Հնարավոր հետաքննությունների քննարկումներում հիշատակվում են Apple, Alphabet, Palantir, Blackstone, BlackRock, ինչպես նաև Իլոն Մասկին պատկանող ընկերությունները, ներառյալ Tesla-ն։ Աղբյուրները նշում են, որ թիրախների վերջնական ցանկ դեռ չկա, և պաշտոնական հետաքննությունները դեռ չեն սկսվել։ Reuters-ը տվյալներ չի հայտնաբերել այն մասին, որ թվարկված ընկերությունները մեղադրվում են որևէ իրավախախտման մեջ։

Դեմոկրատները նաև ծրագրում են ուսումնասիրել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պայմանագրերը, Սպիտակ տանը նոր պարահանդեսային սրահի կառուցման ֆինանսավորումը, կորպորատիվ նվիրատվությունները և վարչակազմի ու նրա աջակիցների միջև հնարավոր «ծառայություն՝ ծառայության դիմաց» սխեմաները։

Առանձին ուշադրություն կարող է դարձվել Թրամփի ընտանիքի հետ կապված ֆինանսական կառույցներին, ներառյալ 1789 Capital վենչուրային ընկերությունը, որի գործընկերներից է նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։ Դեմոկրատները նաև մտադիր են ուսումնասիրել օտարերկրյա ինքնիշխան հիմնադրամների ներդրումները նախագահի ընտանիքի հետ կապված կառույցներում, որոնք կարող են հարցեր առաջացնել վարչակազմի վրա ազդեցության վերաբերյալ։

Աղբյուրների տվյալներով, դեմոկրատներն արդեն սկսել են նախապատրաստվել հնարավոր հետաքննություններին։ Կուսակցության ղեկավարները ընկերություններին, կապալառուներին և այլ կազմակերպություններին ուղարկում են փաստաթղթեր պահանջող նամակներ։ Այս դիմումները կարող են հիմք դառնալ հետագա ծանուցագրերի համար, եթե կուսակցությունը մեծամասնություն ստանա Ներկայացուցիչների պալատում։

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում առաջատար դեմոկրատների՝ Ռոբերտ Գարսիայի և Ջեյմի Ռասկինի ներկայացուցիչները հայտարարել են, որ գործող հետաքննությունները կընդլայնվեն կուսակցության հաղթանակի դեպքում։

Հնարավոր ուղղությունների թվում Գարսիան նշել է Պենտագոնի պայմանագրերը, որոնք, նրա պնդմամբ, կարող են օգուտ բերել նախագահի որդիներին, Թրամփի կրիպտոարժութային եկամուտները և նրա քաղաքական արշավի դոնորների հետ գործարքները։

Միաժամանակ դեմոկրատները չեն բացառում Թրամփի իմպիչմենտը։ Աղբյուրների կարծիքով, ընթացակարգը կարող է նախաձեռնվել, եթե հետաքննությունները բացահայտեն իրավախախտման ապացույցներ, որոնք հիմք են իմպիչմենտի համար, սակայն այն չի դիտարկվում որպես առաջին քայլ։

Այս մոտեցումը կապված է նաև Թրամփի առաջին նախագահական ժամկետի փորձի հետ։ Այն ժամանակ Ներկայացուցիչների պալատը երկու անգամ նրան իմպիչմենտ էր հայտարարել, սակայն Սենատը ամեն անգամ արդարացնում էր նախագահին։

«Եթե հետաքննությունները բացահայտեն ապացույցներ, որոնք, մեր կարծիքով, համապատասխանում են անհրաժեշտ շեմին, մենք առանց երկմտելու կսկսենք գործել», — հայտարարել է դեմոկրատների բարձրաստիճան ներկայացուցիչը։

Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Ամենադիտված