Հութիները հարվածել են Saudi Aramco-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում Ջիզան քաղաքում գտնվող Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Այս մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին, ըստ SABA լրատվական գործակալության:
Սարիի խոսքով, անօդաչու թռչող սարքը «անկասկած» հարվածել է նավթավերամշակման գործարանին: Նա նշել է, որ հարվածը կատարվել է սաուդյան անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի Սաադա և Հաջջա նահանգների օդային տարածքը խախտելու պատասխան:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանում գտնվող Aramco նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհի բռնկումը: Հրդեհը մարվել է, և տուժածներ չկան: Նախարարությունը չի բացահայտել հրդեհի պատճառը: