Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները

ՍՊՈՐՏ

Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Ինչպես հաղորդում է արգենտինական Infobae հրատարակությունը, 39-ամյա հարձակվողն ընտանիքի հետ անձնական ինքնաթիռով Ռոսարիոյի օդանավակայան է վայրէջք կատարել շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:45-ի սահմաններում: Հոր մահվան պատճառով արգենտինացի աստղը բաց է թողել Լիգաների գավաթում «Ինտեր Մայամիի» հանդիպումը մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։

Խորխե Մեսսին մահացել է ուրբաթ գիշերը Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Թեև հիվանդության հստակ ախտորոշումը չի հրապարակվում, հայտնի է, որ վերջին շրջանում նա մշտական բժշկական հսկողության տակ է եղել։

Հեղինակավոր լրագրող Էդուարդո Ֆեյնմանի փոխանցմամբ՝ Էլ-Պրադո գերեզմանատանը կայանալիք հրաժեշտի արարողությունը կանցնի խիստ փակ, ընտանեկան ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն ամենամտերիմ հարազատները.

«Ամեն ինչ կանցնի փակ մթնոլորտում, որտեղ գլխավորը հարգանքն է Մեսսիների ընտանիքի նկատմամբ։ Ոչ մի ֆուտբոլային ֆունկցիոներ կամ ղեկավար Ռոսարիո չի մեկնի», — նշել է Ֆեյնմանը X սոցիալական ցանցի իր էջում։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես ցավակցել է Մեսսիների ընտանիքին։ Ի հիշատակ Խորխեի՝ արգենտինական ֆուտբոլի բոլոր դիվիզիոններում առաջիկա հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով, իսկ դրոշները խոնարհված կմնան մինչև օգոստոսի 14-ը։

Հոր առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել դեռևս 2026 թվականի աշխարհի առաջնության օրերին։ Խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից և իր ձևակերպած հեթ-տրիկից հետո, Մեսսին խոստովանել էր, որ առաջին գոլից հետո չի կարողացել զսպել արցունքները, քանի որ խաղին նախորդել էին հոգեբանորեն ծանր օրեր։ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Լիոնելն անմիջապես վերադարձել էր Ռոսարիո՝ ժամանակն ընտանիքի ու հոր կողքին անցկացնելու համար։

Խորխե Մեսսին ծնվել էր 1958 թվականին և երկար տարիներ աշխատել պողպատաձուլական գործարանում՝ նախքան որդու կարիերային ամբողջությամբ նվիրվելը։

Նա Լիոնելի համար ոչ միայն հայր էր, այլև նրա առաջին գործակալը, խորհրդատուն և փառահեղ կարիերայի գլխավոր ճարտարապետը։ Հենց նա էր նկատել 4-ամյա որդու տաղանդը, տարել նրան «Նյուելս Օլդ Բոյզի» ակադեմիա, իսկ ավելի ուշ անզիջում պայքար մղել աճի հորմոնի պակասի թանկարժեք բուժման համար՝ ի վերջո կազմակերպելով ընտանիքի պատմական տեղափոխությունը Բարսելոնա։

Իր ողջ կյանքի ընթացքում Խորխեն ստանձնել էր որդու կարիերայի կառավարումն ու ադմինիստրատիվ հարցերը՝ թույլ տալով ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրին կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա։

ArmSport

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարԹեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա «Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետԳազ չի լինելու մինչև հոկտեմբերի 23-ը 21:00-ն Քաղաքագետ. Հայաստանը ԵՄ արկածախնդրության պատասխանատվությունը տեղափոխում է Եվրոպայի վրա
Ամենադիտված